«Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջ թավշյա պպզոցին
Մի տեղ կարդացի, Նիկոլն ասում է «Վերջ պպզած Հայաստանին», եւ, որ զարմանալի չէ, բայց՝ անդուր է, երբ Հ1-ը վազող տողով արդեն երկու օր էդ նախադասությունը «պպզացնելով» ֆռռացնում եւ պտտում է։

Իբր՝ հանճարեղ է, շեֆ ջան, հանճարեղ․․․
Դե, եթե ասում է՝ վերջ, ուրեմն մի բան գիտի, գլխին գալիք վերջը գիտի, զգում է հավանաբար։
Ու ես միանում եմ էդ վերջին եւ ասում եմ, այո, վերջ երկիրս պպզացնել երազող Հայաստանի իշխանությանը եւ վարչապետին, ինչ-որ շատ երկար պպզեցիք։ Քանի դեռ պպզած ես, մի քանի հարց ունեմ։ Ասա, խնդրեմ՝ իսկ դու եւ քո արբանյակները, երբ քայլելով գալիս էիք մայրաքաղաք, էն խարույկների մոտ պպզած բանան էիք ուտում, կամ պերաշկի, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ եկաք, հասաք ու Փարիզի հրապարակում, փոքրիկ ֆրանսիացու արձանիկի շուրջբոլոր պպզեցիք մի քանի գիշեր, էդ էլ՝ վե՞րջ, կամ թե էն որ պպզել էիք քաղաքի բոլոր խաչմերուկներում «Սանիտեք»-ի աղբարկղների կողքին, «Երեւան» նստարանների շուրջբոլոր, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ գրոհեցիք ԱԺ-ի շենքը, եկաք եւ ԱԺ այգին ոտնատակ տալով պպզեցիք ծառ ու ծաղկի շվաքում, նստարաններին ու աստիճաններին, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ հիմա պպզել եք տարբեր ռեստորաններում եւ հնդկական երաժշտության տակ հու-հա, հա-հու եք անում, թաթիկները շարժելով եւ ՝ շատ սինխրոն, էդ էլ՝ վե՞րջ, իսկ կառավարության եւ ԱԺ ծառայողական մեքենաների մեջ պպզած երթեւեկելով գնում-գալիս եք, էդ էլ՝ վե՞րջ․․

Այո, էս ամեն պպզոցներին՝ վերջ, համաձայն եմ, դե, ասում ես, մի բան գիտես, երեւի․․Թավշյա պպզոցին՝ վերջ․․․
Իսկ հիմա, այս հատվածից՝ ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ

Ա․ Ես ասում եմ ձեզ, այո, Շառլ Ազնավուրի համերգներ վայելած Հայաստանին, եղել է եւ լինելու է, իսկ դուք հեռանալու եք հենց պպզած

Բ․Այո, Շուշան Պետրոսյանի անուշ ձայնով հիացող Հայաստանին,

Գ․ Այո, մեր Երիտասարդական նվագախմբի Հայաստանին,

Դ․ Մոնսերատ տեսած եւ լսած Հայաստանին ու Արցախին,

Ե․Այո՝ բոլոր ժամանակներում օպերաներ ներկայացրած եւ Օպերաների սիրահար ու երկրպագու Հայաստանին

Զ․Այո, Թատերական Հայաստանին

Է․Այո, միշտ հոտընկայս բոլոր երգիչներին, արտիստներին, դերասաններին, հայաստանյան եւ համաշխարհային մեծություններին ծափահարող Հայաստանին․․

Հ․Գ․ Լավ է, որ ինքնաքննադատաբար հասկացել ես, որ պպզելը լավ տեղ չի տանում , իսկ հիմա՝ ոտքի կանգնեք եւ ծափահարեք հայ մշակույթին, Հայաստանի բոլոր մշակութային ձեռքբերումներին, բոլոր, ոլորտում, ծափահարեք , որովհետեւ շատ շուտով ձեր պպզացրած եւ անթրաշ Հայաստանում նորից կվերածաղկի մշակույթը, եւ դուք դրա հետ ինչպես նախկինում եւ այսօր, վաղը եւս ոչ մի կապ չեք ունենալու․․․ Ձերը՝ դըմփ-հուն է, պպզած․․․

Հ․Գ․ Մեկ տարվա վաղեմություն ունի այս գրառումս, ՖԲ-ն հիշեցրեց, ես էլ ձեզ եմ հիշեցնում․․․»։

դիտվել է 2397 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am