Զինված ուժերում մեղմացումներ նախատեսվա՞ծ են
«Պարոն Տոնոյանի հետ կքննարկենք, բայց կարծում եմ, որ այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում չեն սպասվում: Այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում նախատեսված չեն: Սակայն դրական դինամիկայի պահպանման պարագայում այստեղ նույնպես հնարավոր կլինեն որոշակի մեղմացումներ իրականացնել»,- Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս անգամ արտակարգ դրության ժամանակ զինվորներին թույլ տան տեսակցել հարազատների հետ, ինչպես նաև արձակուրդ գնալ: