«Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը»». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը»

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը և դրան հաջորդած Հայաստանի վարչապետի արագընթաց շնորհավորանքը ոչ միայն ապացուցեց, որ Նիկոլի իշխանությունը փայատիրական է, այլև բացահայտեց մի շատ վտանգավոր փաստ՝ Նիկոլի իշխանության փայատերերը կարող են բացահայտ այլ կարծիք ունենալ ինչ-որ իրադարձության պահով ու չեն վարանում ուղղակի հեգնել, վիրավորել կամ էլ խիստ քննադատել Հայաստանի վարչապետին:
Եթե Նիկոլի թիմում ներքաղաքական գործընթացներին վերաբերող տարակարծությունները դարձել են սովորական երևույթ, ապա արտաքին քաղաքականության վերաբերյալ տարակարծությունները բավական անլուրջ տպավորություն են ստեղծում Հայաստանի մասին, և կարող են դառնալ դիվանագիտական սկանդալի պատճառ:
Համոզված եմ` իշխանությունները և նրանց սպասարկողները դա կմեկնաբանեն ներթիմային ժողովրդավարությամբ: Բայց դա ինքնախաբեություն է և կեղծիք:
Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում չեն կարող իշխանական թիմում նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ լինել: Դա «երալաշություն» է, խառնաշփոթ իրավիճակ, որն արդեն է օգտագործվում մեր թշնամիների կողմից՝ նպատակ ունենալով փչացնել հայ-բելառուսական առանց այդ էլ ոչ շատ լավ հարաբերությունները: Ու դրա հեղինակները Նիկոլի թիմակիցներն են և նրա իշխանության փայատերերը: Նորմալ իշխանության դեպքում Նիկոլին քննադատող իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հրաժարական կտային և կդիրքավորվեին ընդդիմադիր դաշտում:
Բայց քանի որ Նիկոլի իշխանության փայատերերը, որքան հասկանում եմ, նրանից ուժեղ են և կարող են իրենց քայլերով տարրականորեն խայտառակել նույն վարչապետին, ապա Նիկոլի պարագայում շատ նորմալ է, երբ վարչապետի որոշումները կամ քայլերը ոչ միայն քննադատվում են նրա թիմակիցների կողմից, այլև նրան ձեռք են առնում նույն այդ մարդիկ...
Չի բացառվում նաև, որ այս բելառուսական «երալաշության» հետևում իրեն շատ ճարպիկ երևակայող Նիկոլն է կանգնած, որ այս ձևով փորձում է գոհացնել և՛ Բատկային, և՛ արևմուտքին, ինչը, իմ կարծիքով, չի գնահատվի ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի կողմից: Ավելին` Նիկոլի այդ 50/50-ի քաղաքականությունը կարող է երկուսի հետ էլ հարաբերությունները սրել...»:

դիտվել է 465 անգամ
Լրահոս
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am