Ոչ թե «Գույք պարտքի դիմաց», այլ «Գույք ներդրման դիմաց». միֆ և իրականություն

Ոչ թե «Գույք պարտքի դիմաց», այլ «Գույք ներդրման դիմաց». միֆ և իրականություն

Հայաստանում անընդհատ կեղծվող և բացասական երանգով ներկայացվող թեմաներից մեկը «Գույք պարտքի դիմաց» գործարքն է։ Չգիտես ինչու, այդ գործարքի մասին կեղծիքներ տարածողները միշտ մոռանում են նշել, որ մոտ 100 մլն դոլար պարտքը Ռուսաստանի Դաշնությանը առաջացել էր հիմնականում 1993-1994 թվականներին: Հենց այդ՝ ՀՀՇ-ից մնացած պարտքը մարելու համար 2002 թվականին Հայաստանի կառավարությունը ռուսական կողմին փոխանցեց մի քանի ձեռնարկություններ։ Թեման շահարկողները մոռանում են նաև նշել, որ այդ գործարքի շնորհիվ էր, որ այդ ձեռնարկությունները պահպանեցին իրենց հզորությունները և զերծ մնացին 90-ականներին փլուզված, սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառված հայկական արդյունաբերական հարյուրավոր այլ ձեռնարկությունների ճակատագրից։ Մոռանում են նաև նշել, որ այդ տարածքներում ստեղծվեցին բազմաթիվ աշխատատեղեր և կատարվեցին ներդրումներ։

Օրինակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարտավորվել է մինչև 2038 թվականն երկաթուղու ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացման համար կատարել 174,5 մլրդ դրամի ներդրումներ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքի, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի վրա: 2008-2020թթ․-երին ընկերության փաստացի ներդրումների ծավալը գերազանցել է 115 մլրդ դրամը, ինչը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի ավելի քան 66 տոկոսը։ Հայաստանի գազամատակարարման ներկայիս համակարգը կարելի է ասել ստեղծվել է զրոյից, իսկ գազիֆիկացմամբ մեր երկիրը աշխարհում առաջին տեղերում է՝ էապես գերազանցելով անգամ խորհրդային տարիների ցուցանիշին։ Այդ ամենը սկսվել և տեղի է ունեցել 2000-ականերին՝ ռուսական՝ ավելի քան 1 մլրդ դոլարը գերազանցող ներդրումներով: Նման օրինակները շատ են և ցանկության դեպքում համացանցից կարելի է տեղեկանալ, թե ինչ էին և ինչի են այսօր վերածվել ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունները:

Այսպիսով, կարելի է փաստել, որ «Գույք պարտքի դիմաց» գործարքը ՀՀ տնտեսության համար թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում ունեցել է դրական արդյունք՝ դառնալով ավելի շուտ «Գույք ներդրման դիմաց»:

Վերադարձ facebook.com-ի էջից

դիտվել է 1041 անգամ
Լրահոս
«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am