Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը վիրավորել է թուրք զինվորականներին
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը վիրավորել է թուրք զինվորականներին:
Մասնավորապես, նշվում է, որ Սադիկովը վերջերս կայացած օպերատիվ նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել համատեղ վարժանքների ընթացքում Թուրքիայի վարքագծից եւ վիրավորանքներ է հնչեցրել թուրքական զինուժի հասցեին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ տեղական մամուլում տեղ գտած այն հրապարակումները «սուտ» են, որոնք ուղղված է «բանակի աճող իմիջը խաթարելուն»: