Սպասելի թվեր

Տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին: Համավարակն իսկապես համաշխարհային մասշտաբներ ունի: Տնտեսական ակտիվության հունիսյան ցուցանիշը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 92.5 տոկոս: Բայց մեր արդյունաբերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել:

Արդյունաբերության ամենամեծ հատվածը մշակող արդյունաբերությունն է: Այն նախորդ տարի մեր արդյունաբերության կառուցվածքում 67.2 տոկոս էր կազմում: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ մոտ 605.1 մլրդ դրամ էր: Այս տարվա ցուցանիշը պակասել է՝ մոտ 587.3 մլրդ դրամ: Հետևաբար նվազել է նաև մշակող արդյունաբերությյան տեսակարար կշիռն ընդհանուրից ծավալում՝ կազմելով 64.5 տոկոս: Կես տոկոսով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման ոլորտը: Արտադրանքի ծավալը նախորդ տարվա առաջին կիսամյակի 126 մլրդ դրամի փոխարեն այս տարի 123.4 մլրդ դրամ է: Այս ոլորտի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 13.7 տոկոս էր: Իսկ այս տարի՝ 14.1: Ջրամատակարարման, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտի արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12.8 մլրդ դրամի փոխարեն այս տարի մոտ 10 մլրդ դրամ է: Ուստի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 1.4 տոկոսից նվազել է՝ դառնալով 1.1 տոկոս: Ակնհայտ է դառնում, որ արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ձևավորվել է հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Այստեղ իսկապես աննախադեպ աճ է՝ 24.3 տոկոս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Գծապատկերը նկատելի ի ցույց է դնում, թե մենք տարեց տարի ինչ ջանասիրությամբ ենք «զարգացնում» հանքարդյունաբերության ոլորտը: Նախորդ տարիների 7-9 տոկոսի փոխարեն այս տարվա ցուցանիշը 24.3 է: Արդյունքում կարելի է արձանագրել, որ արդյունաբերության կառուցվածքում 2019թ․ հանքահումքային արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործման ոլորտը 17.7 տոկոս տեսակարար կշիռ ուներ: Այս տարի այն դարձել է 20.3 տոկոս:

Հիմա կոնկրետ նշենք, թե ինչի հաշվին: Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով: Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչ»-ից, այլ ածականով չես բնութագրի: Միայն պաշտոնական թվեր՝ 2015թ․ մեր երկրից մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 5.7 մլն դոլար: 2016-ին՝ մոտ 9.4 մլն դոլար, 2017-ին՝ մոտ 8.7 մլն դոլար, 2018-ին մոտ 7.7 մլն դոլար: Անցած տարի թռիչքաձև աճ է արձանագրվել՝ արտահանվել է մոտ 18 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ (բոլոր թվերը տարեկան ցուցանիշներ են և կլորացված են ոչ թե թվաբանական կանոնի համաձայն, այլ՝ մեծացվել են: Մեծացվել են, որ այս տարվա կիսամյակի տվյալի համեմատությունն ավելի «նուրբ» կամ «նրբագեղ» լինի): Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 44 մլն 953 հազար 520 դոլար արժեքի մոլիբդենի խտանյութի: Անցած տարվա արդյունահանած և արտադրված մոլիբդենի խտանյութին գումարել ենք այս տարվա առաջին կիսամյակի 80 տոկոսանոց աճը, որ նման արդյունք ունենանք: Ահա այսպիսին է մեր արդյունաբերության առաջին կիսամյակը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Գծապատկեր. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ (հունվար-հունիս), %

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Վրաստանն այդքան վախենում հայերին դեղորայք ուղարկելուց 4 օր՝ թուրք-ադրբեջանական կեղծիքների հեղեղի մեջ Պուտինն առայժմ չեզոք է. Մակրոնը ՌԴ ու ԱՄՆ նախագահների հետ կքննարկի Արցախում պատերազմի հարցը Օրվա լուսանկար. երեք նախագահները Արցախում Արկի բեկորները դեռ տաք են.RT-ի ռեպորտաժը. video Մարտերում զոհված Ժորա Գևորգյանը տան ավագ որդին էր Աֆղանստանում ռազմական մեքենայի պայթյունը՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»․շարունակում են կեղծ տեղեկություններ հրապարակել Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրում է Ղարաբաղում հակամարտություն հրահրելու մեջ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է. Պոզներ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից. ՌԴ Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+ Խաբեությամբ ինձ բերել են հայերի դեմ կռվելու. սիրիացի վարձկանը պատմել է BBC-ին Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են. «Փաստինֆո» Օլանդը կրակի դադարեցման կոչ է արել ԵԽ նախագահը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Բիշքեկ չի մեկնի Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Ի՛նչն է ակտիվացրել «5-րդ շարասյան» առաջին էշելոնին «Ալի՛և, դու մեր երեխաներին ուղարկում ես մահվան, իսկ որտե՞ղ է քո որդին». ադրբեջանցի զինվորի մայրը տեսաուղերձ է հրապարակել Վաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: ԹԵՄԱ՝ պատերազմ. Արցախի անվտանգությունը. զորահավաք. ներքին և արտաքին սպառնալիքները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub