Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 6)

1990-ին, կոմունիստական բլոկի և Խորհրդային Միության քայքայումով ոչ միայն ավարտվում է Սառը պատերազմը, գաղափարական պայքարը Արևմուտքի և Արևելքի միջև, այլև կարծես ավարտին է հասնում միաբևեռ աշխարհի ձևավորումը։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը հասնում է իր գագաթնակետին, վերազգային Եվրոմիության ձևավորումը մոտենում է իր ավարտին, աշխարհի յուրաքանչյուր կետ հայտարարվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի կենսական շահերի գոտի։ Աշխարհը թևակոխում է զարգացման գլոբալիզացիայի դարաշրջան, որի գաղափարախոսությունը դառնում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների» հաստատման համար անհաշտ պայքարը։ Այս «գաղափարախոսությունը» դառնում է Արևմուտքի և նրան առաջնորդող ԱՄՆ-ի համար գործիք իր կամքին, աշխարհաքաղաքական շահերին հակադրվող երկրներում իրեն հավատարիմ ռեժիմներ իշխանության բերելու համար, ընդ որում տարբեր երկրներում դա արվում է տարբեր ձևերով՝ սկսած մտացածին պատճառներով ռազմական ագրեսիա կազմակերպելուց (Իրաք, Հարավսլավիա), մինչև տարբեր երկրներում նոր աշխարհակարգն ու դրա գաղափարախոսությունն ընդունած քաղաքական խմբավորումներ իշխանության բերելով։ Այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են փորձում են պահպանել ազգային շահերով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական համակարգեր, կիրառվում են տնտեսական ծանր պատժամիջոցներ։ Մինչդեռ այն երկրներում, որոնք արդեն իսկ ներառվում են Արևմուտքի քաղաքական ազդեցության ուղեծիրի մեջ, այս վերազգային «գաղափարախոսության» սկզբունքների կիրառումը ոչ միայն բացարձակապես պարտադիր չէր, այլև այդ ազդեցության հաղթահարման, ազգային ուժերի վերադարձի յուրաքանչյուր փորձ կարելի էր կանխել «ժողովրդավարության ու մարդու իրավունքների» ամենաբացահայտ խախտումներով։

1994-ին, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, ազգային ուժերը՝ առաջին հերթին Դաշնակցության ձեռք էին բերել աննախադեպ հեղինակությունը։ Դրան հակառակ՝ պատերազմի ընթացքում Հայաստանում խորհրդային շրջանից կուտակված հարստության՝ «սեփականաշնորհման» անվան տակ իրականացված աննախադեպ թալանի, արտերկրից ներգրավված միջոցների՝ ազգական-բարեկամ-համախոհներին բաշխելու միջոցով տնտեսական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացման, սպանությունների ու բռնությունների պատճառով երկրում հաստատված անպատժելիության մթնոլորտի պատճառով ծայր աստիճան հեղինակազրկվել էր իրեն նոր, «համաշխարհային գաղափարախոսության» կրող հռչակած Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը։ Այս պայմաններում «ժողովրդավար» առաջին նախագահը, վստահ լինելով Արևուտքի կողմից իր նկատմամբ գործնական քայլերի կիրառման վտանգի բացակայության մեջ, որոշում կայացրեց, 1920-ականների ապազգային գաղափարախոսության կրող հայ բոլշևիկների օրինակով, Դաշնակցության գործունեության կասեցման, քաղաքական հետապնդումների, դատավարությունների, մամուլի ու գրասենյակների ջախջախումով կործանիչ հարված հասցնել կուսակցությանը։ Ազգային բևեռի վերացումը, սակայն ուներ նաև հեռուն գնացող, արցախյան պատերազմում ձեռք բերված մեր հաղթանակի արդյունքների չեզոքացման, այս տարածաշրջանում Արևմուտքի շահերի ապահովման գնով սեփական իշխանության ամրապնդման, Հայաստանի՝ նոր աշխարհակարգին մաս կազմելով Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու նպատակներ։ Դրանց հասնելու համար Տեր-Պետրոսյանը գնաց հաջորդ քայլին, փորձելով պառակտում մտցնել ՀՅԴ շարքերում, գտնել Դաշնակցության մեջ շերտեր, որոնք ավելի հանդուրժողական տրամադրված կլինեին իր նկատմամբ։ Դրան հակառակ ՀՅԴ նախաձեռնությամթ ընդդիմությունը 1996 թվի նախագահական ընտրությունների ընթացքում կարողացավ ոչ միայն կարողացավ համախմբվել, այլև նրա միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը անվիճելի հաղթանակ տարավ։ Միայն անթաքույց կեղծիքների, բռնությունների, զորքի և ոստիկանության միջամտության շնորհիվ «ժողովրդավարության կղզյակում» Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ պահել իշխանությունը։ Սակայն այս հարվածը կործանիչ եղավ երկրում ու նաև, իր թիմի ներսում, իր հեղինակության համար։

Հասարակության մեջ իշխանության հեղինակությունը բարձրացնելու նպատակով նա հաջորդ կառավարությունը ձևավորեց իրենց անունը ազգային-ազատագրական պայքարի հետ անքակտելիորեն կապած, Արցախյան պատերազմում և Հաղթանակում կարևոր դեր խաղացած գործիչների շուրջ, Վազգեն Սարգսյանի առաջարկով կառավարությունը գլխավորելու համար Հայաստան հրավիրելով Ռոբերտ Քոչարյանին, և ՆԳ նախարարի պաշտոնից հեռացնելով իր շրջապատի առավել վարկաբեկված դեմքերից Վանո Սիրադեղյանին։ Փաստորեն, այս քայլով Տեր-Պետրոսյանը փորձում էր մեղմացնել ազգային բևեռի ծանրագույն ճնշումը իշխանության վրա, հենց իշխանություն ներսում ձևավորելով, ինչպես իրեն էր թվում, իր ազդեցության տակ գտնվող ազգային մտածողության թիմ։

1996-ից միայն մեկ տարի անց առաջին նախագահը կարողացավ ուշքի գալ պարտությունից։ Նրան թվաց իրեն հաջողվել է հասնել քաղաքական դաշտում ազգային բևեռի չեզոքացմանը, որից հետո նա փորձեց ձեռնմուխ լինել արևմտյան սցենարով Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Սակայն 1997-ին իշխանության ներսում նրա սկսած քննարկումը ոչ միայն չտվեց նրա սպասած արդյունքը, այլև պատճառ դարձավ իշխանության մեջ իր իսկ կողմից համախմբված՝ ազգային գաղափարների հետևորդների կոշտ հակազդեցությանը։ 1997թվի նոյեմբերին նրա կողմից գրված ծրագրային «Պատերազմ, թե խաղախություն. Լրջանալու պահը» բացահայտ պարտվողական հոդվածն արագացրեց իշխանության ներսում արդեն ակնհայտ դարձած գաղափարական հակասությունների հանգուցալուծմանը։ 1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որով արձանագրվեց վերազգային գաղափարախոսության պարտությունը Հայաստանում։ Նրա ձևակերպմամբ՝ իշխանության էր գալիս «պատերազմի կուսակցությունը»։

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում, ազգային բևեռում ՀՅԴ ջանքերով ընդդիմադիր դաշտի համախմբումը ոչ միայն խորտակիչ հարված եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի և «աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության» հաղթանակին ծառայող գաղափարական ուղղության համար, այլև նպաստեց հենց իշխանության ներսում ազգային շահերի գերակայության կարևորությամբ առաջնորդվող ուժերի համախմբմանը, որը հեռացրեց ազգային, առաջին հարթին արցախյան հարցում անդառնալի կորուստների վտանգը։

Ցավոք, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, ժամանակավոր։

(շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am