Արտակարգ վթար Լոռու մարզում. 50–ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը
Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Քարինջ –Մարց ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Գյումրիի բնակիչ, 50-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան հրելու ժամանակ այն մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 41-ամյա Արման Ա.-ն, 18-ամյա Արա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գյուրջանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում