Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ապահովում է երկու տարվա պաշտպանություն
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, որը գրանցվել է օգոստոսի 11-ին, կարող է մարդուն պաշտպանել կորոնավիրուսից մինչեւ երկու տարի։ Հենց այդքան է պատվաստանյութի օգնությամբ ձեւավորված իմունիտետի գործողության ժամկետը, հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումը պատվաստանյութի երկանգամյա ներարկում է իրենից ներկայացնում։ Համատարած պատվաստումը, որը լինելու է կամավորության սկզբունքով, ամենայն հավանականությամբ կսկսվի հոկտեմբեր ամսից։ Այն լիովին անվտանգ է եւ ապահով։