Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ. Արա Վարդանյան

«Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին:  Երկու տարի առաջ տեղի ունեցածը մի շատ կարևոր վնաս հասցրեց Հայաստանին, դա այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը կարծեց, որ կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա իրականության մեջ վարչապետի ինստիտուտի նշաձողի շատ լուրջ իջեցում է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով երկրի ներքաղաքական իրավիճակի մասին:

«Դա լուրջ վերավերմունք չէ Հայաստանի և հայաստանցիների նկատմամբ, քանի որ պաշտոնին ձգտելը երկիրն ավելի լավը չի դարձնի, ինչում, ինչպես նշում է նա, արդեն համոզվել ենք: Նույնիսկ քաղաքական դաշտում գրեթե բոլոր խաղացողներին թվաց, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետ: Երկու տարի առաջ վարչապետի ինստիտուտը անկում ապրեց, քանի որ այդ պաշտոնն ստանձնեց մի մարդ, որը իրավունք չուներ լինել այդ պաշտոնին: Իսկ դա հանրությունը արդեն հասկացել է: Անցած երկու տարին մենք տեսնում էինք, որ տարբեր քաղաքական կուսակցություններ, անհատներ, նախաձեռնության անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ իրենց վրա էին քաշում վերմակը, որ իրենք կարող են լինել վարչապետ: Հիմա եկել է մի հանգրվան, երբ ըստ իս՝ բոլորն էլ հասկացել են, որ վարչապետն ամեն մեկը չէ, որ կարող է լինել:

Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով»,-ասաց նա:

Արա Վարդանյանը կարծում է՝ եկել է ժամանակը համախմբվելու, և այս երկու տարին բավական ժամանակ էր հասկանալու՝ ինչ իրավական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում. «Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին»,-հավելեց Արա Վարդանյանը:

 

դիտվել է 600 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am