Փաշինյանը, փաստորեն, 25 տարի առաջվա երազներով է «նոր Հայաստան կառուցում»

Բանից պարզվում է, որ այն շիլաշփոթը, որ այսօր տիրում է մեր հինավուրց երկրում ու մեր բազմաչարչար ժողովրդի տնտեսական, սոցիալական, քաղաքական, հանրային կյանքում, Նիկոլ Փաշինյանի երազանքն է: Ճիշտ է, մի 25 տարի առաջվա երազանքը: Մնում է միայն ցավակցել բոլորիս, մի քիչ էլ Փաշինյանին, այն բանի համար, թե ինչ մղձավանջային տեսիլքներ են վազվզել նրա մտապատկերում մի քառորդ դար առաջ:

Այսինքն, «բանից պարզվում է»-ն ո՞րն է: Նիկոլ Փաշինյանին բոլորից լավ ճանաչող Աննա Հակոբյանը նախօրեին տված հարցազրույցում հայտարարեց և համոզում էր, որ... Նիկոլն իրականացնում է այն, փորձում է Հայաստանը դարձնել այնպիսին, ինչպիսին երազում էր տեսնել դեռ 1995 թվականին...

Չէ, սա ոչ թե վատ է: Այլ սարսափելի է պարզապես: Այսինքն, մարդը 25 տարի առաջ երազում էր այս բո՞րշչը, որ արդեն երկու տարի է եփում է: Այս հակացուցված շիլա՞ն: Ատելության ու զազրախոսության այս թունագոլորշի միջավա՞յրն էր երազում: Թե՞ ուրիշ, լուսավոր (չշփոթել նրա համանուն նախկին գործընկեր-չգործընկեր կազմակերպության հետ) բան էր երազում, պարզապես հիմա երազախաբության և դաժան իրականության հետ բախման պահի տարաբախտ վկաներն ու ժամանակակիցներն ենք:

Ինչո՞ւ ենք ասում, որ դա սարսափելի է: Ամենից առաջ այն պարզ պատճառով, որ 1995-ից ոչ միայն քառորդ դար է անցել, այլև անցած այդ 25 տարվա մեջ այնքան շրջադարձեր ու շրջադարձային փոփոխություններ են եղել, որ էլ ասելու չէ: Թե՛ ցնցումային ու ողբերգական իրադարձություններ, թե՛ դրական ու զարգացումային գործընթացներ են եղել: Դրանք 20-ամյա երիտասարդի երազանքների մեջ հեչ բան չեն փոխե՞լ: Թե՞ դա այդպիսի «իդեա ֆիքս» է: Ինչ էլ լինի, երազանքը կատարված տեսնի, գլուխը՝ քարը, թե կարող է հետո էլ տեսնելու բան չլինի:

Մյուս կողմից, ստացվում է, որ այդ մարդու երազանքները էդպես էլ 25 տարի առաջվա մակարդակի՞ն են մնացել: Երևի դրանի՞ց են գալիս «Հայաստան-2050»-ի կենացապատրանքային ճառերը: Դա դեռ իր հերթին:

Աննա Հակոբյանը համոզում, կարելի է ասել՝ հավաստիացնում է, թե Նիկոլ Փաշինյանը «մի գրամ անգամ չի փոխվել»: Ոչ թե անձնապես կամ արտաքինով (դա չէ հարցը), այլ հասկանո՞ւմ եք, ըստ Աննա Հակոբյանի դիտարկման, չկա բացարձակապես ոչ մի տարբերություն «ընդդիմադիր Փաշինյանի» և «վարչապետ Փաշինյանի» միջև: Լրիվ նյունն է, իբրև թե: Ասել կուզի՝ բան չի փոխվել:

Դե-դե...

Իհարկե, ի՜նչ է փոխվե՞լ, որ: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյանն էր գամում այդ ժամանակվա իշխանավորներին՝ «պադավատային» ճոխությունների, ուղեկցող ավտոշարասյան, բյուջեի միջոցները մսխելու, խնամի-ծանոթ-դասընկեր-«զեմլյակ»-ներին պաշտոններ տալու, տուգանքներով մարդկանց երեխեքի հացի փողը խլելու, անարդյունավետ կառավարելու և էլի նման բաների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճույքով ու սիրահոժար օգտվում է «պադավատներից», պետական միջոցների հաշվին «պադավատով» է ապահովում իր տնեցիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզային այցերի դեպքում կրկնապատիկ ավելի շատ ծառայողական մեքենաներ ու անվտանգության կազմ է ուղեկցում, իր կուսակցության ճոխ գրասենյակ (էլիտար շենքերից մեկում) այցելելիս դիպուկահարներ է, որ շրջակա շենքերի տանիքներին թառում են: Դե, ի՞նչ է փոխվել, որ:

Հա, ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի», «վարչապետ Փաշինյանը» պետական պաշտոնների է նշանակում ոչ միայն «ընկեր-ծանոթ-դասընկեր-զեմլյակ»-ներին, այլև իր տիկնոջ հեռու և մոտիկ բարեկամ-ազգականներին, որոնցից մեկի մասին հենց վերջին հարցազրույցում Աննա Հակոբյանը վկայեց (ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանը):

Ի տարբերություն «ընդդիմադիր Նիկոլի»՝ «վարչապետ Փաշինյանը» տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցների ուղղակի դիմակաոստիկանական տեռորի է ենթարկում, տուգանվածների թիվն էլ հաստատ արդեն 100 հազարին հասած կլինի (մոտ մեկ ամիս առաջ այդ «թավշափշյա» ցուցանիշը արդեն 70 հազարի սահմաններում էր):

Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությանը, ապա ծիծաղելի է անցած 28 տարվա ՀՀ որևէ կառավարության հետ համեմատելու մտադրությունն անգամ: Ծիծաղելի է համեմատելը, իսկ Փաշինյանի համար ուղղակի ամոթալի կստացվի:

«Ընդդիմադիր Նիկոլը» սքոթչում էր արագաչափերը, «վարչապետ Փաշինյանը» բազմապատկել է դրանց թիվը: Նրա ընդդիմադիր կեսը խոստանում էր «արագաչափային» տուգանքները վերացնել, իսկ վարչապետ դարձած հակառակ կեսը շարունակում է այդ տուգանքները կիրառել:

Փաշինյանի «ընդդիմադիր կեսը» խոստանում էր պարտադիր կուտակային կենսաթոշակայինը չեղարկել (պարտադիր մասը), բայց նրա հակոտնյա «վարչապետական կեսը», հենց պաշտոնի հասավ, թե չէ, ընդլայնեց կուտակայինի «կուտակման» դաշտը, կարճ ասած՝ խոստացածին (գրավոր խոստացածին, ընդ որում) տրամագծորեն հակառակ բան արեց:Ու այնքան շատ են այդ «հակառակ բաները», որ էլ ասելու չէ՝ հարկեր բարձրացնելուց մինչև բռնաճնշումներ:

Մի խոսքով, «ընդդիմադիր Նիկոլը» խոր ու անլուծելի հակադրության մեջ է «վարչապետ Փաշինյանի» հետ: Անգամ այդպիսի տեսաշար կա, որտեղ կողք կողքի դրված են նրա նախկին ու այժմյան հայտարարությունները:

Բայց քաղաքական հարթության վրա կան բաներ, որոնց առումով «ընդդիմադիր Նիկոլը» նույնական է «վարչապետ Փաշինյանի» հետ: Ինչպես «ընդդիմադիր Նիկոլը», այնպես էլ «վարչապետ Փաշինյանը» միանման աղմկարար են, «երկուսն» էլ սիրում են էժանագին սենսացիաներ «սարքել», «օդից վերցրած» հայտարարություններ անել, անպատասխանատու և չհիմնավորված բաներ ասել, «երկու» Փաշինյաններն էլ սիրում են երկար-բարակ խոսել բաներից, որոնց մասին խիստ մակերեսային պատկերացում ունեն, «երկու» Փաշինյաններն էլ, անգամ 200-300 հոգանոց լսարան տեսնելիս, «արգելակները կորցնում» են, «երկու» Փաշինյաններն էլ կիլոմետրերով հեռու են պետական մտածողությունից...

Հա, ամենակարևոր հատկանիշը, որ իսկապես չի փոխվել՝ թե՛ «ընդդիմադիր Նիկոլը», թե՛ «վարչապետ Փաշինյանը» խուսափում են պատասխանատվությունից, մշտապես մեղքը բարդում են այլոց վրա, իսկ անգամ փոքր դիտողությունն ընկալում են որպես ծայրահեղ թշնամանք:

Միով բանիվ, այդ մասով Աննա Հակոբյանի «հավաստիացումները» ամենևին համոզիչ չէին, ասենք, հարցազրույցն ամբողջությամբ նույնպես բավականին թույլ տպավորություն թողեց:

Արմեն Հակոբյան

zham.am

դիտվել է 266 անգամ
Լրահոս
2018 թվականի ապրիլը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ է եղել․ մինչև 2060 թվականի ռազմավարական ծրագիր Փաշինյանի այսօրվա խոսքը նմանվում է պաթոսի, գեղեցիկ բաժակաճառի Գաղտնազերծում Քոչարյանից. Ինչպես «ծնկի բերել» Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտային Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մանևրել, միևնույնն է՝ երբեք անկախության տոնին մարդիկ այսքան տխուր ու հուսաբեկ չեն եղել Ալիևի խորամանկ, վտանգավոր քայլը` պատերազմի «դաբրո» ստանալու համար «Ես ամբողջ շաբաթ չեմ կարող ամեն օր խոսել». Արայիկ Հարությունյան /տեսանյութ/ Սկանդալային բացահայտում. Ինչպես են եվրոպական մայրաքաղաքում «ժպտադեմ» երիտասարդները ուղղորդել բողոքի ցույցեր այլ երկրում «Օդային» նսեմացում. Ինչպես ռուսները որսացին ՆԱՏՕ-ի 2 ռազմական ինքնաթիռ Երբ կավարտվի COVID-19 համաճարակը. Բիլ Գեյթսը կանխատեսել է Ն․ Փաշինյանը, այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ Աղասի Ենոքյան Հին ընկերներով այսօրվա տոնին. Հեղինե Բիշարյան Նիկոլը տագնապած է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև «հին ու նոր» ասվածը, այլևս հանրության լայն շերտերի մոտ խաբկանքի աղբյուր չի ծառայում 10-7 անհաջող, չհաշվարկված փորձից հետո ՍԴ-ն կիսագրաված մարդը ռազմավարություն է գրել 2050 թվականի մասին Երբ չունես անցյալ, ներկադ խախուտ է և սխալ, մոտ ապագայում ոչինչ չի սպասվում Հաջորդ չորեքշաբթի օրը սիրիական վարձկան զինյալների 3 խմբաքանակից առաջինը` 1000 հոգանոց կազմով տեղափոխվելու է Ադրբեջան/լուսանկար/ Իհարկե վերադառնում եմ․ Արսեն Թորոսյան 4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը․ ծնողը ահազանգում է Տաքսու վարորդը պետք է հաճախորդի դեմքին նայելով հասկանա , թե որ երաժշտությունը հաճելի կլինի նրան. Փաշինյան «Վարչապետը, անմար կրակը». Մանե Գևորգյանը լուսանկար է հրապարակել Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ամուսնացել է. ով է եղել կնքահայրը /տեսանյութ/ Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին (տեսանյութ) Մեր հարաբերությունները միայն ամրացել են. Կանադայի վարչապետը՝ Փաշինյանին Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Նուրսուլթան Նազարբաևը և Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն... Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, Պաշտպան հայրենյաց ազգային մշակույթային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը։ Թեմա Արցախյան ազատագրություն, անկախություն, բանակցությունների ընթացք: Սիրով հրավիրում ենք լուսաբանման: Կարող եք հարցեր գրել մեր էլեկտրոնային հասցեին և ֆեյսբուքյան էջին: [email protected] Ակումբավարը կհնչեցնի բոլոր հարցերը: Ասուլիսի ավարտից հետո բացակայող լրատվամիջոցներին, ըստ ցանկության,կտրամ... Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կխոսի հակահամաճարակային սահմանափակումների արդյունավետության, դրանց մասնագիտական հիմնավորման, դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի, համավարակի երկրորդ ալիքի մասին: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը: Ասուլիսի թեման՝ Անկախության օր, սեփական տեսակի գիտակցում, արվեստագետի դերն ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub