Հիվանդը դու՛ք եք. Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը /տեսանյութ/

Այսօր էլ ձեզ եմ ասում՝ հիվանդը դու՛ք եք...

Հատուկ քայլարածներին ու ժամկետանց քծնողներին, ովքեր ինձ «մեղադրում» են, թե՝ նախկին իշխանությունների ժամանակ ինչու էիր լռում։ Նույն ելույթս, առանց որևէ բառ փոխելու, ուղղում եմ այսօրվա իշխանությանը, առանձնահատուկ՝ Նիկոլ Փաշինյան թևերի տակ ձմերուկ դնողներին։

Հիշեք, ի՞նչ խոստումներով եկաք իշխանության և ի՞նչ է փոխվել այսօր... Ավելացել է կեղծիքն ու սուտը, հասարակության ներսում՝ թույն ու ատելությունը, պետական կառույցները, չնչին բացառությամբ, ողողված են չտեսներով, դասալիքներով ու դելետանտներով, ակնհայտ է միջազգային հարաբերություններում պետության բացահայտ մեկուսացումը, աչք է ծակում վարչապետի ընտանեկան կապալի կոռուպցիոն ու ցինիկ պահվածքը, Արցախի հարցում՝ թիվ մեկ դեմքի ընդգծված անտեղյակությունը, սուտ խոստումներով հասարակության պողոսացումը, ամենօրյա ռեժիմով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի անխնա ոչնչացումը, տնտեսության անմխիթար վիճակն ու տնական օղիով համավարակին սպառնալու արդյունքում հարյուրավոր զոհերի առկայությունը, որոնց գերակշիռ մեծամասնությունը հենց Ն. Փաշինյանի խղճին է...

Շարունակե՞մ...

Ընդդեմ նախկին համակարգի հասարակության ընդվզումը Նիկոլ Փաշինյանը, գողանալով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության էմոցիան, խորամանկելով, կարողացավ այն վերախմբագրել հանուն իր վարչապետ դառնալու պահանջի (հիշու՞մ եք՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա), իսկ այժմ, դատելով ուժային կառուլցների ագրեսիվ պահվածքից և իր՝ պետությունը ես եմ՝ լյուդվիկոսովյան հայտնի սկզբունքից, օրակարգ է բերել՝ կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա...
Այստե՛ղ են ասել...

Հ.Գ. Ելույթում անդրադառնում եմ Եռյակի գործունեությունը կասեցնելուց հետո 15-ի փետրվարի 24-ին ԱԺ-ում քննարկվող ներքաղաքական ճգնաժամին։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1157 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am