Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաև տարբեր հիվանդություններով տառապող և սոցիալապես անապահով անձանց նկատմամբ:

Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին:

Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝ 18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց:

Ինքը՝ բաժնի պետը, ևս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նմանատիպ առերևույթ հանցավոր դրսևորումներ բացահայտվել են նաև Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ ևս քննվում է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչև 2020թ. մարտը ներառյալ պահանջել և ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջև:

Հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում և բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ և բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ:

Նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի և ակներևույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տևական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է անհետևողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և նպաստում հանցանքի կատարմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր և հանցածին երևույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության և պատասխանատվության ենթարկելու հարցը:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Զատկից հետո կարմիր հավկիթ Օրվա լուսանկարը Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի» Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացել «Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» չի ունեցել». Զախարովա Հերթական սպառնալիք. Թուրքիան չափերն անցավ «Ադրբեջանական լվացքատունը», Deutsche Bank-ն ու 155 միլիոն դոլարի փոխանցումը՝ օֆշորային ընկերություններին 29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին. «Պաշտպանյալս պատրաստ է մահանալ, բայց իր արդար լինելն ապացուցել». պաշտպան Ո՞վ ա տեղյակ՝ մաթեմատիկայի նոր չափորոշիչներում խնդիրները համառոտագրելու տխմար պահանջը հանվա՞ծ ա ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ Այսօր տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը ԱՆ-ն ՔՊ կուսակցությանը մարտի 1-ին կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի հորդորել․ Ա․ Ղազինյանը՝ Մարտի 1-ի երթը հետաձգելու մասին Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը Պեսկովը տեղյակ չի եղել Լուկաշենկոյի երդմնակալության «գաղտնի» արարողության մասին Փաշինյանը դատարանում պաշտպանվում է պետության գումարներով. Վանեցյանի ներկայացուցիչները զարմացած են. video Հայրենիքիդ անվտանգությունը թողած՝ դիմակ ես գովազդում, ապիկար Կրկին խառը ժամանակներ են, ինչու՞ չկաս Վրեժխնդրության ձախողված պլան Նիկոլի PR-շչիկները ցնցում են համացանցն իրենց տհաս քարոզով Իր ելույթում Փաշինյանը չարձագանքեց հնչած մեղադրանքներին, իսկ Արցախն ու Հայոց ցեղասպանությունը հիշատակեց 0 անգամ. բա սա սրիկա չի, ի՞նչ ա Նիկոլ ջան, թուրքերը կնգատ են ուզում, քո մասին չես մտածում, կնգատ մասին մտածի Ոստիկանապետի հրահանգը. աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր օրական գոնե 30 մարդու չեն տուգանում Այնուամենայնիվ, առաջնահերթությունները սխա՞լ են ընտրվել վարչապետի կողմից, և նա չի արձագանքում այն ​​ամենին, ինչը պետք է որ մեկնաբաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի ասուլիսը: Թեմա- 2019-2020 թվականների ուսումնական տարվա կատարված աշխատանքների ամփոփում: Հարգելի գործընկերներ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 11,00-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կիրականացնի՝ վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների պահանջով: Ակցիայի մասնակիցներն այդ պահանջագիրը նամակի տեսքով կփոխանցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ազգային ժողով, որտեղ նամակի պատճենը կփոխանցվի նաև խորհրդարանի նախագահին: Շարունակությունը նախատեսվում է իրականացնել մի շարք ... Հարգելի գործընկերներ, Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի կունենա հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub