«Թուրքիան Ադրբեջանին անկյուն է քշում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Ադրբեջանին անկյուն է քշում։
Թուրքիայից հետաքրքիր մեսիջներ են գնում Ադրբեջանին։ Ճիշտ է, դրանք ոչ պաշտոնական են, բայց դրանք պաշտոնական Անկարայի կուլիսային խոսափողներն են։ Խոսքը գնում է թուրք վերլուծաբանների և փորձագետների մասին, ովքեր ասում են այն ինչ ցականում է ասել պաշտոնական Անկարան, բայց չի կարողանում։
Այդպիսի քաղաքագետներից է «Քադիր Հաս» համալսարանի պրոֆեսոր, Եվրասիական անվտանգության հարցերով փորձագետ Միթաթ Չելիքպալանը։
Նա խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին և կարծիք հայտնել, որ այդ հակամարտության ֆոնին չի կարող նոր ճակատ բացվել։ Նկատի ունի Հայաստանի և Թուրքիայի ուղիղ առճակատումը, ինչպես նաև Նախիջևանի կողմից նոր ճակատ բացելը։ Անկարայի խոսափող հանդիսացող փորձագետը հստակ ասում է, որ հայ-ադրբեջանական բախումները անընդհատ կարող են ակտիվանալ այն շրջաններում, որտեղ կանգ են առել 1994թ․-ին։
Միթաթ Չելիքպանանը բացի ռազմաաշխարհաքաղաքական կողմից հարցը դիտարկելուց, այն դիտարկում է նաև ջրային ռեսուրսների դիտանկյունից և հետաքրքիր միտք արտահայտում։ Ասում է, որ մինչև 1990-ը Լեռնային Ղարաբաղի և Տավուշի մարզի բարձրադիր գոտիներից հոսող ջուրը կարողանում էին բաժանել իրար մեջ գյուղացիները (խուսափում է օգտագործել հայեր և ադրբեջանցիներ բառերը, խմբ․ Կ․Հ․), իսկ հիմա չկա այդ համերաշխ բաժանումը։
Կրկին վերադառնալով աշխարհաքաղաքական կողմին՝ նա ասում է, որ Թուրքիան և Ռուսաստանը այս տարածաշրջանում ունեն տարբեր հավակնություններ և հարցի լուծման տեսլականը տեղավորվում է հենց այդ տարբերվող տեսլականի շրջանակներում։ Նա պնդում է, որ Հայաստանին Թուրքիան դիտարկում է ոչ թե Հայաստան, այլ՝ ՀԱՊԿ անդամ երկիր, իսկ Ռուսաստանը Թուրքիային դիտարկում է, ոչ թե Թուրքիա, այլ՝ ՆԱՏՕ։ Խոսելով այս ամենի մասին միևնույն ժամանակ վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, միևնույն ժամանակ էլ ասում, որ Անկարան չի գնա Մոսկվայի հետ հարաբաերությունների լարման այս հարցի համատեքստում։
Քաղաքագետի մեկ այլ միտք ևս հստակ ազդակ է, որ հակամարտության լուծման բանալին Թուրքիան տեսնում է ռազմական ճանապարհով, քանի որ ասում է, որ երկու կողմերից մեկը, եթե հասկանա, որ կարող է հաղթել, գնալու է ռազմական բախման։
Սա ընդամնեը մի դրվագ է պաշտոնական Անկարայի խոսափողը հանդիսացող փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների, ըստ էության, Անկարայի պաշտոնական կարծիքն արտահյատող հայտարարությունների, որով կրկին համոզվում եմ, որ հարցի լուծումը ռազմական ճանապարհով է, իսկ այդ գործընթացին Անկարան կրկին միջնորդավորված ունենալու է իր մասնակցությունը»:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am