Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին. լուսանկար

hraparak.am-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում։ Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։ Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։ Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել, միայն երեկ հարսը՝ Հայկուհի Ղալումյանը, հայաստանյան հանգստյան տներից մեկից լուսանկարներ է հրապարակել, որի տակ շնորհավորանքներ և երջանկության մաղթանքներ են գրվել, ինչից հասկացվում է, որ խոսքն ամուսնության մասին է։

 

 

 


Մի հարսանիք էլ է տեղի ունեցել այս օրերին՝ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր աղջիկն ամուսնացել է քրեական հեղինակություն համարվող Արամ Խռանյանի՝ Արամչոյի որդու հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքը կազմակերպելու համար պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Փաստորեն, այն, ինչ կարելի է Փաշինյանի մերձավորներին, չի կարելի մյուսներին։

Մենք կապվեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել Արտակարգ դրության պայմաններում իր եղբոր դստեր հարսանիքի փաստը։ Նա հաստատեց, որ հարսանիքը եղել է, կայացել է շաբաթ օրը, բայց հերքեց, որ միջոցառմանը վարչապետն էլ է մասնակցել։ «Ոչ, մասնակցել են նեղ բարեկամներ՝ մի քանի հոգու կարգի, ոչ՝ ավել»,-ասաց Ղալումյանը։ Ապա հավելեց․ «Վարչապետը ներկա չի եղել, վարչապետը էդ օրը Սիսիան ա եղել։ Վարչապետի էջում էլ ահագին նյութեր կան, տեսանյութեր, որ ինքը Սիսիան ա»։ Սակայն վարչապետը Սիսիանի զորամաս այցելել է օգոստոսի 10-ին, գոնե այդպես է գրված պաշտոնական հաղորդագրության մեջ, իսկ իջեւանյան հարսանիքը կայացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին։ Եւ հարց է ծագում՝ ինչու են գաղտնի պահել հարսանիքի փաստը, եթե ընդամենը «մի քանի հոգի է մասնակցել» եւ Արտակարգ դրության ռեժիմի խախտում չկա։

Պատգամավոր Ղալումյանն ասում է. «Երաժշտություն չի եղել, իմ ընկերներից չեն եղել, մեր ընտանիքն է եղել, մեկ էլ փեսայի ընտանիքը, նշել ենք մեր ռեստորանում»։ Ասացիք՝ 20 հոգուց ավելի չե՞ն եղել։ «Չէ․․․ հնարավոր է՝ մի քանի հոգի՝ 34 հոգի, տենց, մանրամասն չեմ հիշում, գիտեմ, որ երեք, թե չորս հատ փոքր սեղան ա եղել»,- ասաց Վահե Ղալումյանը։

դիտվել է 2130 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am