«Դա համազգեստ հագած բանդայի գործողություն է»․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն տեղափոխելու մասին

«Դա համազգեստ հագած բանդայի գործողություն է»․ Նման հայտարարություն արեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանին ոստիկանության բաժին տեղափոխելուն:

«Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության ինչ-որ լեյտենանտ ակտավորելուց հետո մեքենայի մեջ դիմակ չկրելու համար ընտանիքի անդամի հետ Նարեկ Սամսոնյանի մեքենայի դիմացն է փակել, և Նարեկ Սամսոնյանը հարց էր ուղղում, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և, ըստ էության, մեղադրում էր ոստիկանության ծառայողին անօրինականության մեջ:

Դրանից հետո եկավ ոստիկանության մայորը, հավանաբար վերադասը, խոսեցին և առաջարկեցին գնալ և դիտել տեսանյութը: Դրանից անմիջապես հետո «039» բորտով «կարմիր բերետավորները», ոստիկանության ծառայողները եկան և թևերը մտնելով՝ Նարեկ Սամսոնյանին մտցրեցին իրենց մեքենա: Ես հարցրեցի` արդյոք քաղաքացին ձերբակալված է, եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Ինձ պարզաբանեցին, որ հրավիրվում է Ոստիկանություն: Եթե հայտարարում են, որ մարդը ձերբակալված է, բերման ենթարկված է, դա եղավ ոստիկանական գործողություն: Բայց եթե անձին առանց իրավական հիմք ներկայացնելու՝ ուղղակի ոստիկաններով տանում են, շատ կներեք, դա համազգեստ հագած բանդայի գործողություն է»,- նկատեցՌուբեն Մելիքյանը:

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am