Արտակարգ դրություն, որը շատ բան բացահայտեց

«Հրապարակ»-ը գրում է․ Վեցերորդ անգամ ՀՀ կառավարությունը երկարացնում է Արտակարգ դրությունը։ Ինչու։ Ոչ ոք չի կարող ասել։ Միայն գուշակություններ կարող ենք անել, թե ինչը կարող է մղել նման քայլի, քանզի Արտակարգ դրության ոչ մի ատրիբուտ, որը կարող էր նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին, ըստ էության, չի իրականացվում։ Միակ ատրիբուտը, որին, թերեւս, ուղղված է վեցամսյա սահմանափակումը, հավաքների, հանրային ակցիաների սահմանափակումն է, այն էլ միայն՝ տեղ-տեղ։ Օրինակ, Ամուլսարի դեմ պայքարողներին այդ սահմանափակումը, պարզվեց, չի վերաբերում։

Առհասարակ, շատ տարօրինակ իշխանություն է մեր իշխանությունը․ այնտեղ, որտեղ իրեն հարկավոր է՝ կորոնավիրուսը տեսնում ու ճանաչում է, որտեղ հարկավոր չէ՝ չի տեսնում, չի ճանաչում։ Եւ ընդհանրապես 6 ամսում ի՜նչ վիթխարի ճանապարհ է անցել ՀՀ կառավարությունը՝ կորոնավիրուսի իսպառ մերժումից, դրա մասին ցանկացած խոսակցություն հերքելուց եւ լրատվամիջոցներին՝ «խուճապ տարածելու» անվան տակ տուգանելուց, մինչեւ այն պահը՝ երբ ինքը սկսեց 24 ժամ խոսել վարակի մասին, խուճապ տարածել եւ դիմակներ պարտադրել։

Իսկ դիմակ պարտադրելու պահանջն, առհասարակ, ամենատարօրինակ դրսեւորումներն ունեցավ։ Դիմակի հանդեպ վերաբերմունքը մի տեսակ տոտեմի, կռապաշտության վերածվեց։ Ինչ որ պահից սկսեցին դիմակ պարտադրել փողոցում մենակ քայլողներին, ընտանիքով մի մեքենայով ինչ-որ տեղ գնացողներին, աշխատասենյակներում նստած չինովնիկներին։ Դիմակ չկրողների ձեռքերն էին ոլորում ու տանում ոստիկանություն՝ կարծես նրանք մարդասպաններ լինեին։ Աշխարհի ոչ մի երկրում եթերում հաղորդավարները դիմակ չեն կրում, միայն Հայաստանում հաղորդավարները դիմակի տակից ղլբլացնում են եւ հեռուստադիտողը հեռուստացույցի ձայնը զլում է, որ հասկանա, թե ինչ են ասում։ Եւ սա մի երկրում, որտեղ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է գրանցվել եւ դիմակ կրել-չկրելու անիմաստությունը կյանքն է ապացուցել։ Իսկ նախօրեին ՀՀ վարչապետն անսպասելիորեն հայտարարեց, որ զորամասերում զինվորները դիմակ չեն կրում, քանի որ նրանք մի ընտանիքի նման են ապրում՝ դիմակ կրելու կարիք չկա։ Չնայած՝ Ստեփանավանում մի ընտանիքի նկատմամբ բռնություն էին կիրառում՝ մեքենայի մեջ դիմակ չկրելու համար։ Մի խոսքով՝ այս վարակը լակմուսի թղթի նման բացահայտեց մեր իշխանությունների խեղճությունը, կիսատ-պռատությունը, ճգնաժամային կառավարման անկարողությունը, սեւեռումներ ունենալը։ Բայց նրանց մենք ենք բերել իշխանության եւ մենք էլ պետք է կրենք մեր ընտրության ողջ պատասխանատվությունը։

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am