Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյան

 Para.Tv լրատվական կայքին տված հարցարույցում, անդրադառնալով երեկ Ազատություն ռադիոկայանի կողմից իր տունը նկարահանելու միջադեպին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ  տեսել է իր տան վրա տասը մետր բարձրության վրա դռոն է գործում, սկզբից մտածել է ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ առաջին անգամը չէ, որ դռոնով նկարահանել են այդ տարածքը:

« Սակայն, նախորդ երկու նկարահանումը կատարվել է լճի վրա, իսկ այս նկարահանումը եղել է անմիջապես տան վրա: Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դռոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ, ես գնացի կանգնեցի նրանց կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի, թե  ի՞նչ է տղա, ասեց՝ պուլտ ա, ասեցի ինչ պուլտ է, ասաց՝ իմ պուլտն է, ասեցի՝ այդ դռոնը դուք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք: Իրենք այլայված էին, իրենք 5-6 հոգով էին ես մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ունենում: Ժամանակին՝ երկու- երեք տարի առաջ ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էին կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ: Ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ»,- նշեց նա:

«Ինձ տեղեկացրել են, որ Ազատություն ռադիոկայանից են: Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն՝ հաշվեհարդար կլինեն, մի պատի տակ կսատկացնեն՝, մի արեք տենց բաներ, դուք չեք պատկերացնում ինչը ինչից հետո է հիմա ես ձեզ ասում եմ հավաքեք և գնացեք: Ես ասեցի ձեզ, որ լրատվություն չեմ ճանաչում, ձեզ դիտում եմ՝ որպես իմ բնակարան ներխուժող մարդիկ: Գնացեք ձեր ղեկավարին ասեք, որ ձեզ սովորեցնեն Սահմանադրական իրավունքը ի՞նչ է նշանակում և գլուխները կախ գնացել են»:

Հարցին, թե վիրավորե՞լ է արդյոք, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ բոլորը գիտեն իր խոսելու ոճը, խոսել է բարձր, քանի որ վիրավորված է եղել.

«Պետք էր հասկանալ, ինչ կոնտինգենտ են այդ տղաները, որովհետև իմ համար հետախուզական էր, ուզում էի հասկանալ՝ ովքեր են և 10 մետր ներքը, ևս երկու հոգի կային, որոնք տեսան, որ խոսում եմ, հետ են գնացել: Ես կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ մարդ է եղել:Ես չէի մտածում, որ տղաները կգնան և հայտարարություններ կանեն և երբ երեկոյան աղմուկ բարձրացվեց, ես հասկացա, որ սա ծրագրավորված ակցիա է, որովհետև աղմկելու տեղ չունեին, ես պրովոկացիայի չգնացի: Այսպիսի քայլ անում են միայն սադրելու համար և դա հասկանալով սադրանքի չեմ գնացել, բայց տեսնում եմ, որ սա կառավարվող, ղեկավարվող սկզբունք է: Ես զարմանալի չի լինի, որ ասեմ, որ ես ինֆորմացիա չեմ ուզում ստանալ, բայց ստանում եմ, և երեկ երեկոյան ես ունեի ինֆորմացի, որ քաղաքական որոշումներ են կայացնում, չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն, նման պետությունը չի կարող երկար գոյատևել:

Նույն «Ազատությունը» այն «Ազատությունն» է, որ «Սասնա Ծռերի» ժամանակ էր քարոզում, ասպատակում Ոստիկանությանը, երբ ես ոստիկանապետ էի: Սա այն «Ազատությունն» է, որ չի ընդունում Հայոց եղեռնը և այն երևույթներն է քարոզում, որը հարիր չէ մեր երկրն: Սա առաջին դեպքը չէ, երկու տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ և իմ հետ աշխատող մարդիկ ասել են՝ մենք մեղավոր չենք, սա վերևից է»,-ընդգծեց նա:

դիտվել է 852 անգամ
Լրահոս
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am