Զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը /տեսանյութ/
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար իշխանություններին մեղադրող ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը։ Ոստիկանների հետ բախման ժամանակ կիրառվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել, ցուցարարները պատասխանել են՝ նրանց ուղղությամբ քարեր նետելով։ Բախման արդյուքում կա 728 տուժած։ Այժմ ցուցարարները հեռացվել են կառավարության շենքի մոտից: Սակայն ցույցերը դեռ շարունակվում են։ Ցուցարարների թիրախը կառավարական շենքերն են։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ, այդ մասին ասել է առողջապահության նախարար Համադ Հասանը Սերայի պալատում կառավարության նիստից հետո: