Զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն , նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած չարտոնված փողոցային գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է. «Եթե ինչ-որ մեկը չէր հավատում ինձ, այժմ բոլորը ստիպված են հավատալ։ Ես զգուշացրել էի, որ երկրում Մայդան չի լինելու։ Այդ պատճառով՝ պետք է հանդարտվե՛լ:Մենք թույլ չենք տա, որ երկիրը քանդվի։ Ուստի, պատասխանը կլինի համարժեք»: