«Թավշյա» առանձնատներ, «սիրո» կոռուպցիա

Մինչ ամերիկյան ֆինանսավորմամբ ուլտրաիշխանամետ կազմակերպությունը «դրոններ» է «քսի տալիս» նախկին ոստիկանապետի տան վրա, Նիկոլ Փաշինյանի «քայլական» իշխանությունը շարունակում է անզիջում, կարելի է ասել՝ կատաղի պայքարը կոռուպցիայի դեմ: Պետք է նկատել, Փաշինյանի «հակակոռուպցիոն» մոլեգին պայքարը ծավալվում է «չորս ոտք լա՜վ, երկու ոտք ավելի լա՜վ» քարոզչական միկրոմիջավայրը ապահովելով, առնվազն վիրտուալ տիրույթում:

Այո, նաև կոռուպցիայի դեմ պայքարի դրոշներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու, հասկանալի է, «իր քայլականները» այնքան ինքնամոռաց են պայքարում կոռուպցիայի դեմ, որ իրենք էլ երևի լավ չնկատեցին, թե ինչպես են բավականին սահուն ու հարմարավետ հայտնվել նույն այդ կոռուպցիայի գրկում: Ասենք, ի՜նչ «գիրկ», ի՜նչ թևանցուկ, լավ էլ միախառնվել են: Այնպես, որ իսկի չես զանազանի, թե որտե՞ղ է կոռուպցիայի «վիշապը» և ո՞ւր է կամ ի՞նչ է մնացել նրա դեմ «սրբազան պատերազմ» հայտարարած նախկին «ազնիվ ընդդիմադրից», որ մեր մեջ ասած, այնքան էլ ազնիվ չէր, երբ ընդդիմադիր էր:

Լրահոսը կիրակի օրով քլթքլթում էր «առանձնատնային» թեմայից: Մեկը գրել էր զուտ Աննա Հակոբյանի եղբայրը, այսինքն՝ Փաշինյանի աներձագը լինելու հետևանքով ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանին վերագրվող 25 հազար դոլարանոց ձորաղբյուրյան առանձնատան մասին (անշուշտ, հայերենի կանոններով պիտի գրեի՝ «շնորհիվ», բայց նման պատգամավոր ունենալը տեղով «հետևանք» է, որ կա):

Մեկ ուրիշը ոչ նվիրյալ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առանձնատան մասին էր սրախոսել, երրորդը՝ խիստ հուզական խառնվածք ունեցող ԱԺ մյուս փոխնախագահ Ալեն Սիմոնյանի թանկանոց բնակարանի «բանալիներն» էր ասպարեզ հանել, չորրոդը շրջանառության մեջ էր դրել առողջապահության նախարարի տիկնոջ ընկերությանը պետպատվերային հատկացումների ծավալի կտրուկ ավելացման մասին հրապարակումը...

Ճիշտն ասած, պնդելու համար, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման, իսկ «սահմանադրական» կուլբիտներից հետո՝ ուզուրպացիայի շրջանում կոռուպցիան չի վերացել կամ դադարել է համակարգային լինել, «թավշյա» առանձնատները պետք էլ չեն: Հենց միայն համակարգված «պարգևավճարումները» արդեն տեղով մեկ կոռուպցիա են, դեռ չհաշված ազգական-ընկեր-ծանոթներին պառլամենտում և գործադիր իշխանության մարմիններում կամ այլ կառույցներում տեղավորելը: Վերջին հաշվով, ի՞նչ է կոռուպցիան. դա ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով: Իսկ չարաշահման դրսևորումները բազմազան են:

Այնպես որ, միայն այս «թավշյա» առանձնատներից չէ, որ «սիրո» կոռուպցիայի հոտ է գալիս: Բայց հարցը միայն կոռուպցիան չէ կամ դրա մեջ նորիշխանավորների թաթախվելը:

Երբ նայում ես այս նորելուկներին, ավելի ճիշտ, նրանց հայտարարագրված ունեցվածքի ավելացումը, ապա ուշադրություն է գրավում այն, որ առաջինը, ինչ ձեռքներն է ընկել՝ փողն է, ինչից սկսվել է սրանց «վիշապացման» անդառնալի պրոցեսը: Հիշո՞ւմ եք, «քայլականներին», որ մինչ այդ երևի 3 միլիոն դրամ առձեռն տեսած չկային, 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հիմնադրամին 5 միլիոն և ավելի դրամ էին միանվագ մուծել:

Հետո, երբ «թավշյա» տղաների ու աղջիկների ձեռքը փող ընկավ, ավելի ճիշտ՝ «մեծ փողեր», սկսեցին թանկարժեք ավտոմեքենաներ գնել:

Հիմա, կարելի է ենթադրել, հաղթահարում են «վիշապացման» առանձնատնային փուլը:

Դրանից հետո արդեն ավելի մեծ թափ է հավաքելու Փաշինյանի ու փաշինյանականների «վիշապացման» բիզնես-շրջանը: Ճիշտ է, մինչև այս էլ երբեմն-երբեմն «թշնամական մամուլ» սպրդում էին տեղեկություններ, որ այս կամ այն «ժողովրդական» նորիշխանապետը կամ պետիկը այս կամ այն բիզնեսում «փայ է մտել»: Բայց հիմա, երբ երեկվա «քրջոտ-չտես-մարգինալների» մոտ «կապիտալի նախնական կուտակում» է տեղի ունեցել, նրանց բիզնես հետաքրքրություններն ընդլայնվել են, իսկ ախորժակներն էլ՝ գրգռվել:

Կարճ ասած, սեփականության վերաբաշխման մեջ են մտել: Ու «ապօրինի ունեցվածքի խլման» օրենքն էլ հիմնականում այդ նպատակին ծառայեցնելու համար էր պետք, չնայած, իրենց նաև իրավական փնթիությունից ելնելով, կարելի է ասել՝ նրանց օրենք-մորենք էլ պետք չէ:

Մեծ հաշվով, հարցը իրենք չեն՝ սեփական անպատժելիությունից ու անպատասխանատվությունից հաբռգած նորիշխանավորները՝ իրենց «թավշյա» առանձնատներով, «սիրո» կոռուպցիայով» կամ «դմփդմփհու» փայատիրությամբ:

Հարցը այն «գորշ զանգվածն» է, որը դրանց բերեց իշխանության, իբր թե՝ կոռուպցիայի ու նման երևույթների հախից գալու համար: Եվ դեռ շարունակում են պահանջել, թե «կոռուպցիոներներին պատժեք, հերի՛ք է «թավիշը» (իբր՝ մեղմ մոտեցումը)...»: Բայց երբ իրենց պաշտալպստած նորիշխանավորների ապականման ու «ազնիվ հեղափոխականների» այլասերման մասին տեղեկություններ կամ անգամ փաստեր են աչքները կոխում, սրանք կտրուկ «մոռանում» են, որ իրենք երկու վայրկյան առաջ կոռուպցիայի դեմ էին ու... սկսում են ամեն գնով արդարացնել այդ ամենը: Հարցը այդ երկերեսանիությունն է, որը շատ ու շատերի համար կենսակերպ է դարձել:

Արմեն Հակոբյան

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am