Ապրել հանուն Նիկոլի կամ «մեռնել» Նիկոլի պատճառով

Անդրանիկ Քոչարյանի Ազատության լրագրողի հետ զրույցի առաջին իսկ րոպեն հուշեց՝ ծուռ հայելիների աշխարհում են:

Ազատության լրագրողը միտումնավոր կեղծում է ապրիլյան պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ չի արձագանքում, փորձելով լռելյայն հերքել ինքն իրեն, երբ մի քանի ամիս առաջ մեկ այլ իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ Պն և ՊԲ հաղորդած տեղեկությունները զոհերի վերաբերյալ իրականություն են եղել:

Թերևս այս դրվագը բավարար է Անդրանիկ Քոչարյանի «կայունության» ու «սկզբունքայնության» մասին եզրակացությունների համար, բայց էլի բաներ կան:

Ինձ մոտ վստահ համոզմունք է ձևավորվել, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն անգամ իր գրած եզրակացությունն ուղարկում է Նիկոլին՝ հաստատման, այն էլ ամեն անգամ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլը զանգում ու հերթական անգամ հրահանգում է, «ուղղել» ապրիլյան պատերազմի մասին ասածները:

Դրա համար մինչ օրս հանձնաժողովի եզրակացությունը չկա:

Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ սկզբից 1 տասնյակ դիրքերից է խոսում, հետո նույն հարցազրույցում մեկ րոպե անց թիվը դարձնում 2 տասնյակ: Պարզ է դառնում, որ հանձնաժողովի եզրակացությունները շատ հեղհեղուկ են ու փոփոխվում են ըստ Անդրանիկ Քոչարյանի ստացած հրահանգների:

Սպասենք, թե Նիկոլը Անդրանիկ Քոչարյանի գրած եզրակացությունների որ տարբերակը կհավանի ու կհրահանգի հրապարակել:

Մի քանի ամիս է ինչ հայտարարվել է հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին:
Մի քանի ամիս է, ինչ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական նպատակներով նախաձեռնված քաղաքական գործընթացների մասնակիցները, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի և այդ նույն հանձնաժողովի անդամների չեն կարողանում ոչինչ հորինել արդարացնելու այն կեղծիքները, որ իրենք հորինում էին 2016-ին զենք չլինելու, բենզին չլինելու, 800 հեկտար կորստի, գեներալների տեղում չլինելու և այլնի մասին:

2016-ից ցայսօր ստոր ստերի հեղինակներն ու տարածողներն ահռելի ֆինանսական ու մարդկային ռեսուրս գործի դնելով չհասան իրենց նպատակին: Նախագահ Սարգսյանի մի քանի րոպե տևողությամբ տեսաուղերձը զրոյացրեց ստեր տարածողների ջանքերը:

2016-ից ցայսօր այդ ստոր ստերը հորինողների նպատակները չեն փոխվել: Ամեն կերպ պետք է նսեմացնեն ապրիլյանի հաղթանակը, որը հաղթանակ էր թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտաան դաշտում:

Հայ ժողովուրդը, բանակն ու 2016-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի զորու եղան այդքան կեղծիքի պայմաններում վիժեցնել ադրբեջանական կողմի նկրտումները, կարողացան բանակցությունների արդյունքում ստանալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածություններ, որոնք Նիկոլը զիջեց:

Անդրանիկ Քոչարյան Նիկոլին կանչեիք, հարցնեիք ապրիլյանից երկու ամիս հետո, որ գնացել էր Արցախ ու 4-րդ գիծ խրամատի մոտ նկարվում էր, գրելով առաջնագիծ ի՞նչ նպատակ ուներ: Կամ, հիմա ինչի՞ է ստում ու ասում, որ ապրիլյանի օրերին է գնացել Արցախ:

Եթե, իհարկե Նիկոլը թույլ տա, Անդրանիկ Քոչարյան կհարցնեք նրան՝ ի՞նչ եղավ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությունները:

Մյուս անգամ երբ հեռախոսը կվերցնեք ու Նիկոլից կստանաք հերթական ստոր ստերը շարադրելու հանձնարարականը, առաջարկեք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջինիս նախագիծը դնեք շրջանառության մեջ, Դուք էլ իբրև Նիկոլի պաշտպանության հանձնաժողովի նախագահ կարող եք դառնալ հիմնական զեկուցող:

Հ.Գ. Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի անցյալում այնքան դրվագներ կան, որոնց պատճառով հիմա ինքն ընտրում է երկու հնարավոր վատթարագույների միջև. ապրել հանուն Նիկոլի կամ «մեռնել» Նիկոլի պատճառով:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am