Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի թեմային, դրա շուրջ ծավալվող քննարկումներին և արձագանքներին, ինչպես նաև ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Հոդվածը կարդացեք ստորև:

Այն բանից հետո, երբ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքների հիմնական փուլը և անցավ դրա վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքներին, այդ թեմայի շուրջ ակտիվությունն էականորեն նվազեց։

Թեման վերջին օրերին ակտիվացավ՝ մի կողմից պայմանավորված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեսաուղերձների ձևով այդ հարցի անդրադարձից, մյուս կողմից՝ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բավականին սուր հայտարարություններով։

Հասկանալի է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցից հետո շատ հավանական է, որ ապրիլյան մարտական գործողությունների թեմայի էջը քաղաքական առումով չփակվի, ավելին՝ չի բացառվում, որ այն քաղաքական նոր կրքեր զարգացնի։

Նման եզրակացություն կարելի է անել Անդրանիկ Քոչարյանի բավականին էմոցիոնալ, շատ դեպքերում՝ անձնավորված հայտարարություններից։ Ցավոք, տպավորություն կա, որ այդ զեկույցն ավելի շատ անհրաժեշտ է գործող իշխանություններին կամ դրա առանձին խմբերին, ըստ նախընտրության, թիրախավորելու բոլոր նրանց, ովքեր առաջիկա ժամանակահատվածում իշխանության համար վտանգ կներկայացնեն։

Վատատեսական կանխատեսումս պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ դաշտ ուղարկած տեսաուղերձները իրենց մեջ սրություն չէին պարունակում, դրանցում իշխանություններին ուղղված կոշտ հայտարարություններ չկային։

Իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը անձնապես ծանր է տանում ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված իրավիճակն ու հատկապես 8 տասնյակի հասնող զոհերի հանգամանքը և այս ձևաչափով նրա զրույցը հասարակության հետ ավելի շատ կիսվելու, լիցքաթափվելու նպատակ ուներ։ Իհարկե, տեսաուղերձների քաղաքական նպատակները որևէ ձևով նսեմացնելու և դերը իջեցնելու նպատակ չունեմ, սակայն երրորդ նախագահի խոսքում փաստերից, քաղաքական բառապաշարից ոչ պակաս ընդգծված հուզականություն կար։

Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն խոսում թեմայի հուզական, ոչ կոշտ բառամթերքի մասին, որովհետև այդ ֆոնին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը խիստ անհամաչափ էր, ինչ-որ առումով՝ զարմանալի։

Վերջնական զեկույցի ավարտից ու հանրայնացնելուց հետո դեռ առիթներ կլինի թեմային անդրադառնալ, սակայն նախևառաջ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ինքներս մեզ համար պետք է ամրագրենք, թե ինչ խնդիր ենք լուծում այս աշխատանքների ծավալմամբ, ինչ ակնկալիքներ ունենք և ինչ են տալու այդ զեկույցում տեղ գտած եզրահանգումները մեր երկրին։

2016 թվականից հետո ապրիլյան մարտական գործողություններից հետո հանրային կրքերը բավականին բորբոքված էին, որոնք մի առումով պայմանավորված էին զոհերի թվով (Զինված ուժերը ապրիլի 2-5-ը 75 զոհ, իսկ ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ 88 զոհ են ունեցել), տարածքային որոշակի կորուստներով, մյուս կողմից՝ տեղեկատվական դաշտում այդ ժամանակվա իշխանությունների դեմ իրականացող քարոզչական գրոհներով, որոնք այնպիսի մանիպուլյացիաներով էին ուղեկցվում, որ նույնիսկ վերջին 4 տարվա հերքումներն ու պարզաբանումները չեն կարողանում ամբողջությամբ չեզոքացնել այն։ Ու սա այն պարագայում, որ շատ խնդրահարույց թեմաների վերաբերյալ անհրաժեշտ հերքումներ տվել էին ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա իշխանությունները։ Ի դեպ, ամենավտանգավորն այն էր, որ ուղղակի և անուղղակի թիրախում էին հայտնվել նաև զինված ուժերը, որն էլ իրավիճակը վտանգավորության առումով առավել սպառնալից էր դարձնում։

Մարտական դիրքերում ուտելիքի, զինամթերքի բացակայություն, միտումնավոր մատակարարումներ չապահովելու հարց և այլն։ Շատ չեմ կանգնի այս չարչրկված և վաղուց հերքված թեմաների վրա, միայն մի օրինակ կբերեմ, որը պարզորոշ ձևով ցույց է տալիս, թե ինչ կարգի մանիպուլյացիաներ են եղել։

Սննդի հետ կապված, 2016 թվականին մարտական հերթապահության անձնակազմներին, դիրքեր գնալուց առաջ հիմնական սնունդը տրվում էր 7 օրվա կտրվածքով։ Անձնակազմը 2016 թվականի մարտական գործողություններից ընդամենը մեկ օր առաջ էր հերթափոխն ընդունել, ինչը նշանակում է, որ մարտական գործողությունների մեկնարկին, յուրաքանչյուր մարտական դիրք ուներ 7 օրվա սննդի պաշար։ Հիմնական գործողությունները տևել են 4 օր, ինչը նշանակում է, որ ակտիվ ռազմական գործողությունների օրերին դիրքերն առանց սննդի չէր կարող մնալ։ Այսպես մանրամասն կարելի է խոսել մեծ թվով քարոզչական հնարքների մասին, սակայն այս պահին սահմանափակվենք սրանով։

Խնդիրը նրանում չէ, որ մենք ապրիլյան մարտական գործողությունների օրերին տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ չենք ունեցել, խնդիրն այն է, որ որպես պետություն մենք խնդիր ունենք թացն ու չորը միմյանցից անջատելու, իրական ու խորքային վերլուծություն անելու, ինչը մեզ հնարավորություն կտա հաջորդիվ այս սխալները չունենալու և առաջ շարժվելու։

Ժամանակին պաշտպանության նախարարությունը խորքային վերլուծություն էր պատրաստել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչը հասկանալի է, որ չի հանրայնացվել, սակայն դրա հիման վրա է պետությունը կառուցել իր քաղաքականությունը հետապրիլյան վերականգնողական փուլում և զինված ուժերի զարգացման և արդիականացման գործընթացում հաշվի են առել այդ առանձնահատկությունները։

Գործող իշխանությունն այս տեսանկյունից երկու հիմնական խնդիր ունի։ Ունենալ խորքային վերլուծություն (կամ լրացնել նախկին վերլուծությունները), որը կտա հանրության և իշխանության առաջ քաշած հարցադրումների պատասխանը, երկրորդ՝ հնարավորություն ստեղծի զինված ուժերի զարգացումը դնել օրվա, ընթացիկ գործընթացներին համահունչ ռելսերի վրա։

Հասկանալի է, որ ամեն ինչ հնարավոր չէ հանրայնացնել, որովհետև դա անվտանգային առումով մեծ թվով ռիսկեր է պարունակում, սակայն, անշուշտ, մեծ թվով հարցերի պատասխան կարելի է և հանրայնացնել։ Երկրորդ՝ իշխանությունը պետք է գիտակցի, որ միգուցե որոշ հանգամանքների հանրայնացումը կարող է իր համար նեղ իշխանական խնդիրներ լուծել, սակայն այդ կարճաժամկետ օգուտը միջնաժամկետ կտրվածքով և պետության ու իր իշխանության համար կարող է մեծ սպառնալիք դառնալ։

Եվ ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ այն հնարքները, որոնք կօգտագործվեն նախկինների դեմ, կարող են նախադեպ դառնալ, որոնք հետագայում կօգտագործվեն այսօրվա իշխանությունների դեմ։

Այս ամենից մեր հանրությունը ոչ շահ ունի, ոչ էլ դա նրա համար առաջնային է։ Միջին վիճակագրական քաղաքացին ուզում է իմանալ, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորներ, արդյո՞ք նրանք պատժվել են և արդյո՞ք ընթացիկ իշխանությունները քաղել են անհրաժեշտ դասերը։

Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել, առանց դրա մենք կխրվենք այնպիսի ճահճում, որից ելք գտնելը տարիների խնդիր կդառնա։ Չմոռանանք, որ զինված ուժերի այն դերակատարները՝ զինծառայողներից, հրամանատարներից շատերն այսօր էլ իրենց խնդիրը պատվով տանում են, և այս թեմայի հետ կապված ցանկացած շահարկում, անհարկի քաշքշուկ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է թողնում նրանց, ըստ այդմ՝ բանակի վրա։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am