Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մեկ ցուցարար է զոհվել
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել, փոխանցում է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության Տելեգրամ ալիքը։
Նա գլխի՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել ոստիկանության կողմից գործադրված հատուկ տեխնիկայի վրաերթի արդյունքում: