Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը

Օգոստոս 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ կայացան:
Հիշեցնենք, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամ մասնակցեց նախագահական ընտրությանը։ Նա Բելառուսի ղեկավարն է 1994 թվականից։

Տեղական ժամանակով կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրությունները կայացած են՝ ընտրողների կեսից ավելին` այդ պահի դրությամբ 54 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը։ Դեռ առավոտյան ընտրական տեղամասերը բացվելուց քիչ անց ԿԸՀ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 4-ից սկսված վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40 տոկոսը։

Երեկվանից արդեն Բելառուսում համացանցային խնդիրներ կան, արգելափակված են Յութուբը, Սկայպը, բոլոր սոցիալական կայքերը, բացի՝ Տելագրամից:
Համաձայն պաշտոնական էքզիթ փոլի արդյունքների` Բելառուսի նախագահական ընտրություններում 79.7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների 6.8 տոկոսը:

Այս ընտրություններին առաջադրվելու մտադրություն հայտնած մի շարք գործիչներ ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։ Նրանց թվում է նաև Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։ Ամուսնու ձերբակալությունից հետո Սվետլանա Տիխանովսկայան հասցրել է գրանցվել նախագահի թեկնածու, ու նրա հանրահավաքներին հազարավոր մարդիկ էին մասնակցում։

Նկատենք, որ սա Բելառուսում կայացած ընտրություններն էին, որոնք ուղեկցվեցին բողոքի ցույցերով: Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել էին անգամ ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրն ասել է.«Բելառուսում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեին ձերբակալվել են»: Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը: Նա հավելել է. «Ձերբակալվել են մի խումբ բողոքարարներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեն և նույնիսկ ամերիկացի ամուսիններ, որ աշխատում են ԱՄՆ ԱԳ նախարարությունում»:

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի կառավարության ընդդիմադիրները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ այդ թվում նաև Բելառուսի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ: Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին։ Ընդդիմության կողմնակիցները էին հավատում էքզիթ փոլի նախնական արդյունքներին, ըստ որոնց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 81 տոկոս ձայն է հավաքել։

Մինսկում ուժայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ էին կիրառել։ Քաղաքի կենտրոնում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Հատուկջոկատայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածներ կան։

Հուլիս 31-ին Բելառուսում, երբ դեռ նախընտրական շրջան էր, ընդդիմադիրներն աննախադեպ մարդաշատ հավաք էին անցկացրել Մինսկում: Դա աննախադեպ մարդաշատ հավաք էր՝ ի պաշտպանություն ընդդիմադիր թեկնածուի
Մինսկում տեղի էր ունեցել հանրահավաք-համերգ՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի: Ակցիան համաձայնեցված էր իշխանությունների հետ: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ցույցի անցակետով անցել էր ավելի քան 60 հազար մարդ: Դիտորդները նկատել էին, որ սա ամենամեծ բողոքի ակցիաներից էր Բելառուսում երկրի անկախացումից ի վեր:

Իր ելույթի ժամանակ ընդդիմադիր թեկնածուն՝ Տիխանովսկայան հայտարարել էր, որ բելառուսցիները ցանկանում են կառավարության խաղաղ փոփոխություն: «Ձեր խղճի դեմ մի գնացեք, ձեր ժողովրդի դեմ մի գնացեք»:

Տիխանովսկայան խոստացել էր ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալու հարցով: Այն նախատեսում էր նախագահական ժամկետների սահմանափակում։

Թեկնածուն նաև վստահեցրել էր, որ ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում կանցկացնի նախագահական նոր ընտրություններ, ինչպես նաև ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին:

Այսպես, նախընտրական քարոզարշավը նշանավորվեց Լուկաշենկոյի հակառակորդների փողոցային հավաքներով: Բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր ձերբակալվել և կալանավորվել է ավելի քան 700 մարդ:

Գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, ով համարվում է Մոսկվայի թեկնածու, կալանավորվեց. նրան մեղադրում էին տնտեսական հանցագործությունների մեջ: Լուկաշենկոն խոստովանել էր, որ նախկին բանկիրի հետապնդումները սկսվել են իր նախաձեռնությամբ:
Մեկ այլ չգրանցված թեկնածու՝ Վալերի Ցեպկալոն, զավակների հետ լքեց Բելառուսը՝ հայտարարելով, թե իշխանություններն ուզում էին իրեն ձերբակալել: Բաբարիկոյի և Ցեպկալոյի շտաբները միավորվել են Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի հետ:

Նույնիսկ բարձր տոկոսներով Լուկաշենկոյի հաղթանակը վերջին ընտրություններում թվում է բավական խոցելի: Թերևս, սրանք վերջին ընտրություններն էին, երբ Բատկան ցուցադրեց իր «հզորությունը»:

Ինչ կլինի ընտրություններից վեց ամիս, մեկ տարի անց՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Լուկաշենկոյի նկատմամբ անվստահությունն արդեն իսկ ակնհայտ է: Իսկ թե երբ դա կստանա առավել ցցուն տեսք՝ կերևա մոտ ապագայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2269 անգամ
Լրահոս
Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am