Ովքե՞ր էին հարձակվել Բուրջ Համուդի վրա 1979թ․ սեպտեմբերին․ (Սինանյանի «փայլուն» մտքերի հետքերով)․ Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԶԼՄ-ներում ու համացանցում հայտնվել են Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի դատապաշտպաններ, ովքեր պնդում են, թե միանգամայն ընդունելի պետք է համարել նրա այն թեզը, ըստ որի՝ Հայաստան կարելի է հրավիրել քրիստոնյա արաբներին։ Հիմնավորում են նույն փաստարկով, ինչ ինքը Սինանյանը՝ թե իբր քրիստոնյա արաբները «Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում»։

Աշխարհից ու մասնավորապես մերձավորարևելյան քաղաքականությունից անտեղյակ (բեխաբար) այս մարդկանց պետք է հիասթափեցնեմ։ 1979 թ. սեպտեմբերին Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի վրա լայնամասշտաբ հարձակում կատարեցին հե՛նց Լիբանանի քրիստոնյա արաբների ռազմաքաղաքական գլխավոր ուժերը՝ փաղանգավորականների ու շամունիստների զինված խմբավորումները, որոնք զայրացած էին քաղաքացիական պատերազմում հայերի որդեգրած չեզոքության քաղաքականությամբ։ Կատաղի մարտերում երկուստեք սպանվեցին տասնյակ մարդիկ։ Հայերին հաջողվեց հետ մղել այդ գրոհը։

Այո՛, այո՛, ընդամենը 41 տարի առաջ մեզ համար իբր շատ «անվտանգ» այդ քրիստոնյա արաբները գրոհել են Բեյրութի հայոց թաղամասի վրա ու սպանել տասնյակ մարդկանց։ Ընդ որում, այդ կռիվները ժամանակին լուսաբանվել են միջազգային մամուլում ու նաև սովետական ու սովետահայ մամուլում։ Բայց այդ մասին որտե՞ղից իմանան մեր տնաբույս «միջազգայնագետները»։ Այս դիլետանտներին ասվել է՝ «շուտ գնացեք, մի բան արեք՝ Սինանյանին փրկեք-արդարացրեք»։ Նրանք էլ կաշվից դուրս են գալիս, բայց չեն կարողանում գտնել գեթ մեկ լուրջ փաստարկ՝ այդպիսիների բացակայության պատճառով։ Պարզապես սրանց պատվիրատուները թող իմանան, որ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։

Այսօր Հայաստանում բնակվում են բազմաթիվ լիբանանահայեր, ովքեր ոչ միայն 1979 թ. սեպտեմբերին Բեյրութում էին, հետևաբար պետք է լավ հիշեն այդ ծանր օրերը, այլև մարդիկ, ովքեր զենքը ձեռքին կռվել են փաղանգավորների ու շամունիստների դեմ։ Զարմանալին այն է, որ նրանք լռում են այս ամենի մասին ու չեն քննադատում Սինանյանի (իմա՝ ՀՀ կառավարության) խնդրո առարկա վտանգավոր զառանցանքները։

Հիշեցնեմ խնդրի հետ առնչություն ունեցող ևս մեկ կարևոր պատմական դրվագ։ 1982 թ. սեպտեմբերի 16-18-ին այդ «խաղաղասեր» քրիստոնյա արաբ փաղանգավորականները, որոնք Իսրայելի դաշնակիցներն էին, Բեյրութի արվարձան Սաթիլայում ու նրան հարակից պաղեստինյան փախստականների Շաբրա ճամբարում կոտորեցին, տարբեր հաշվարկներով, 1000-ից մինչև 3,500 հազար պաղեստինցիների ու շիաների, չխնայելով անգամ ծերերին, կանանց ու երեխաներին։ Իսկ իսրայելյան զորքերը, որոնք վերահսկում էին այդ ամբողջ տարածքը, աչք փակեցին այդ ոճրագործության վրա։

Այլ մանրամասնություններ շարադրելու ժամանակ ու տրամադրություն չունեմ։ Բայց ահա Բուրջ Համուդի վրա քրիստոնյա արաբ զինյալների հարձակման մասին «Նյու-Յորք Թայմզ» թերթի 1979 թ. սեպտեմբերի 13-ին տպած համառոտ թղթակցությունը՝

https://www.nytimes.com/…/29-killed-and-55-hurt-in-clashes-…»։

դիտվել է 2653 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am