Քիչ աշխատելու և շատ ծախսելու թավշյա մեխանիկան

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել։ Այս մասին են վկայում Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալները։

Համաձայն պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշների՝ այս տարվա հունավար-հունիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 716 մլրդ 700.6 մլն դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 758 մլրդ 502.5 մլն դրամի փոխարեն։ Փաստացի պետական բյուջեի եկամուտները, անցյյալ տարվա համեմատ, նվազել են 42 մլրդ դրամով։ Փոխարենը ավելացել են ծախսերը։
Այսպես՝ 2020 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեից ծախսված գումարները կազմել են 765 մլրդ 537.3 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի 636 մլրդ 637.2 մլն դրամի դիմաց։ Փաստացի բյուջեի ծախսերն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 129 մլրդ դրամով կամ 20.2 տոկոսով։ 
Պակասուրդը առաջին կիսամյակում կազմել է 48 մլրդ 836.7 մլն դրամ։
Պետական բյուջեի եկամուտների 680 մլրդ 289.3 մլն դրամը գոյացել է հարկերից և տուրքերից։ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված հարկերի և տուրքերի ծավալը նվազել է․ 2019-ի առաջին կիսամյակում հավաքագրվել էր 713 մլրդ 384.4 մլն դրամ հարկ ու տուրք։
Այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանն աշխարհի հետ 3.1 մլրդ դոլարի առևտուր է արել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 10.7%-ով նվազել է։ Ընդ որում, այս ընթացքում ներմուծումն ավելի մեծ տեմպերով է նվազել, քան արտահանումը։
Մասնավորապես 2020 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 մլրդ դոլարի ապրանք, որը, 2019 թվականի նույն կիսամյակի համեմատ, նվազել է 6.5%-ով։
Նույն ժամանակաշրջանում Հայաստան է ներմուծվել 2 մլրդ դոլարի ապրանք, որը, 2019-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, նվազել է 7.5 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս: Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այս դեպքում ևս ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում։ 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազումը կազմել է 23.3 տոկոս:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով։
Առևտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 10.2 տոկոսով. արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.2 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին, 2019-ի հունվար-հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով։ Հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։ Սա թերևս միակ ոլորտն է, որտեղ աճ ունենք։

Ծախսերի ավելացման և եկամուտների նվազման հետևանքները, իհարկե, մենք դեռ կզգանք տարվա երկրորդ կիսամյակում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2887 անգամ
Լրահոս
Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am