Բեյրութում հզոր պայթյունից հետո պատրաստվում են խոշոր ցույցերի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի անցկացման՝ իշխանություններից պատասխաններ պահանջելով օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, քաղաքի բնակիչներն իշխանություններից պատասխաններ և արդարություն են պահանջում կատարվածի համար: Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են: