Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են․ Ստեփան Դանիելյան

Լիբանանի ասորիների մասին բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ․ մեր պատմության դասագրքերը թերի են ու մեր իրական պատմության մասին միակողմանի տեղեկություններ են պարունակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են, ինչը մինչեւ այժմ առկա է։ Ասորիները մեր տարածաշրջանի ամենակրթված ժողովուրդներից են եղել՝ առաջին առևտրականները, առաջին քրիստոնյաներն և այլն։ Քրիստոնեությունը հայերի շրջանում հենց ասորիներն են տարածել, Ավետարանը և մյուս գրքերը սկզբնական շրջանում ասորերենից են թարգմանվել, առաջին աստվածաբանները, որոնք հայերին կրթում էին, հենց նրանք են եղել։ Շատերդ կհիշեք «Սասունցի Դավիթ» էպոսից հայտնի Սուրբ Կարապետ վանքը՝ Գլակավանքը, որի անձնակազմը մոտ 200 տարի ասորիներ էին, հենց այդտեղ էին քրիստոնեական գրականությունը թարգմանվում հայերեն ու պատահական չէ, որ Խորենացին հայերի պատմությունը գրելիս ասորական աղբյուրներից էր օգտվում», գրել է քաղաքագետը։

Գլակավանքն, ըստ Ստեփան Դանիելյանի, երկար ժամանակ հայերի ինտելեկտուալ կենտրոնն է եղել․

«Ավելին, կրոնական տերմիններն (խունկ, խորան, վեղար, քահանա, մագաղաթ և այլն) ու հոգևորականների հանդերձանքը, եկեղեցիների սկզբնական ճարտարապետությունը նույնպես ասորական ազդեցություն ունեն։ Նույնը բիզնեսի ոլորտին է վերաբերվում, անգամ բառապաշարի՝ շուկա, խանութ և այլն։

Որ Սամուելին Սամվել ենք ասում, Մանուելին՝ Մանվել, Իոաննին՝ Հովհաննես և այլն, ասորական արտասանության ձևերն են, որ հոգևորականներին դիմում են «տեր» ձևով ասորական «մար» ձևի թարգմանությունն է և այլն։

Չեմ խոսում Մաշտոցի մասին, որը հենց ասորիներին էր դիմել տառերի ստեղծման գործում օգնության համար։

Մեծ թվով ասորիներ հայացել են, լրացնելով մեր գենոֆոնդը։

Սա շատ համեստ թվարկում էր հայ-ասորական հարաբերությունների մասին», գրել է Ստեփան Դանիելյանը։

դիտվել է 812 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am