«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է նշանակվել այսօր։