Լեզվի սայթաքում, պաշտոնով հատուցում, Փաշինյանի վրեժխնդրությունը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռանալու թեման շարունակվում է բուռն քննարկվել սոցիալական ցանցերում։

Երեկ հայտնի դարձավ, որ Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, դրանից հետո սկսեցին քննարկել հեռաալու տարբեր վարկածներ: Ինչպես հայտնի է դեռեւս տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:
Պաշտոնական հիմնավորումը հետեւյալն էր. «Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից»։ Այս մասին գրել էր Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացնելով նաեւ, որ նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։
Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:
«Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար» ասվում էր խոսնակի տեքստում։ Իսկ իրականությունը, որի մասին խոսում են փոքր Հայաստանում, առավել փոքրիկ մայրաքաղաքում այն է, որ Դավիդյանցը հեռանում է Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության արդյունքում: Բանն այն է, որ դեռեւս հունիս ամսին՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Մհեր Դավիդյանցն ակամա բացահայտեց թավշյա իշխանությունների սուտը՝ լեզվից թռցնելով, որ կորոնավիրուսային վարակը մեր երկրում եղել է դեռևս փետրվար-մարտ ամիսներին՝ հիմնականում թեթև և միջին ծանրության դեպքերի տեսքով: Դա այն ժամանակ, երբ թավշյա կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, փոխանակ պատրաստվեր ճգնաժամին դիմագրավելու, սահմանադրական հանրաքվեի հանրահավաքներ էր անում, իսկ հետո սեփական բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը բարդում քաղաքացիների վրա: Այս հայտարարությունն ինքնին սկանդալային էր, որովհետև Հայաստանում առաջին վարակակրի մասին պաշտոնապես հայտարարվել է մարտի 1-ին, բայց ըստ այս հայտարարության՝ ստցվում է, որ իրականում ավելի վաղ է եղել
Ըստ էության օրվա իշխանությունը, հանուն իր քաղաքական օրակարգի, թաքցրել է ճշմարտությունը ու պատճառ դարձել համավարակի նման մասշտաբի ու այսքան մարդկային կյանքեր խլել։
Եվ այսօր ապաշնորհ իշխանությունների ստերից մեկը բացահայտած մարդն աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում: Ավելին՝ նրա փոխարեն առողջապահության համակարգ են ներդնում հերթական սորոսականին:
Ըստ լուրերի Դավիդյանցի դեմ առնվազն մի քանի ամիս է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջոցով իշխանությունը արշավ էր սկսել, բերջին հարձակումը թերեւս տեսչական մրմնին Նորք գործուղել էր եւ մի քանի օր շուրջօրյա ստուգումներ անցկացնելը:

դիտվել է 7045 անգամ
Լրահոս
Նիկոլը երեկ ասաց՝ Արմավիրին էլ են խփելու․․․ (video) Հենց հիմա ընթանում է սարսափելի ու խայտառակ հանձնման գործընթաց․ Տիգրան Աբրահամյան (video) Նիկոլը հիմա ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանության, կա՛մ Հայաստան չի լինի․Արեգնազ Մանուկյան (video) Միայն Քոչարյանը մեզ այս վիճակից կհանի․ ոսկեպարցիները Քոչարյանին են պահանջում (video) Ռուբեն Ռուբինյանն ազգադավ բառից կորցրեց ինքնատիրապետումը (video) Նիկո՛լ, ո՞նց ես գլուխդ բարձին դնում․ ի՞նչ է ուզածդ․ ինչքա՞ն մարդու պետք է դժբախտացնես․ արցախցի (video) Արսեն Թորոսյանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ցուցումներ տվեց ուժայիններին (video) Թշնամին Տավուշում հայտնվելու է խորը թիկունքում, կկազմաքանդվի պաշտպանական գիծը․ ընդդիմադիր (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիացած է «հողատու» Նիկոլով (video) Ռադներդ քաշե՛ք ու գնացեք՝ ժողովուրդը պրծնի ձեզանից․ Աննա Մկրտչյանը՝ Նիկոլին ու ՔՊ-ին (video) Նիկոլը ոնց մեզ ծախեց պատերազմի դաշտում, այդպես էլ տավուշեցիներին է ծախում․ պատերազմի մասնակից (video) Լսե՛ք, Նիկոլը Տավուշում սպառնում է նոր պատերազմով և նոր օկուպացիայով․ Գեղամ Մանուկյան (video) Լափողնե՛ր, ռադ եղեք, գնացե՛ք․ ձեր դատաստանը մոտ է․ հերոսի հայրը պոռթկաց (video) ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիր Չհասկացա՛նք, կարող է ասեն՝ Իջևանն էլ տվեք, թե չէ՝ պատերազմ կլինի. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի հերթական «շանտաժի» մասին Ինչ են արել դիտորդները՝ կանխարգելելու Բաքվի կողմից ՀՀ տարածքների օկուպացումը. հարց փոխնախարարին (video) Փիարն ու երկիրը. Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը Տունը փլուզվել է. ներսում քաղաքացի է եղել Տավուշեցիները թքեցին Նիկոլի խաղաղության վրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀԱՊԿ-ին պետք չէ խառնել. Բաքվի հետ այդ հարցը մենք կարող ենք ու պետք է լուծենք․ Սեյրան Օհանյան (video) Հարգելի՛ արցախցիներ, Օրրանը հրավիրում է Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում Խի՞ եմ էսքան հայհոյանք ու անեծք վերցնում․ Փաշինյանը՝ տավուշեցիներին (video) Հայաստանը մտադիր է վավերացնել համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով Թուրքիայից կարո՞ղ են դիտորդներ ընդգրկվել ԵՄ առաքելության կազմում․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am