Մանրամասներ` Բեյրութում հզոր պայթյունից
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից 4 օր հետո ավելի քան 60 մարդ շարունակում է անհետ կորած համարվել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, զոհերի թիվը 154 է, նրանցից 25-ի ինքնությունը դեռևս չի պարզվել:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են: