Որոշումը կհրապարակվի այսօր
Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Ռոբերտ Նազարյանի պաշտպանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ դատարարնը գնացել է խորհրդակցության սենյակ, և ամենայն հավանականությամբ, որոշումը կհրապարակվի այսօր: