Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը

ԿՈՉ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների:

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված և շինծու մեղադրանքներով այլևս վերածվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ:
Տարածաշրջանում իրենց ազգային և պետական շահերը հետապնդող, Հայաստանին և Արցախին ոչ բարեկամ երկրները, նրանց ռազմաքաղաքական դաշնակիցները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, կազմակերպել և հետևողականորեն իրականացնում են հայկական երկու պետություններին, այդպիսով` մեր ժողովրդի երկու հատվածներին, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցներին միմյանց դեմ տրամադրելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով առավելագույնս թուլացնել հայ ժողովրդի միասնականությունը:

2016թ. ապրիլին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների կողմից Արցախի դեմ կազմակերպված ռազմական ագրեսիային Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն համարժեք իրավաքաղաքական գնահատական չեն տվել, այլև ինչպես ապրիլյան հայտնի դեպքերից օրեր անց, այնպես էլ այժմ հետևողականորեն շարունակում են պնդել, որ Ադրբեջանն այդ ռազմական գործողությունները համաձայնեցրել է Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղակի մեղադրելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ հրահրելու մեջ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվել էր հիմնովին՝ իր գործը համաձայնեցնելով ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ և նպատակ ունենալով փոխել բանակցային գործընթացի էությունը:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հայկական կողմերի համար շահեկան դարձած պայմանավորվածությունները հետապրիլյան արտաքին քաղաքական գործընթացներում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքն էին, որոնք, սակայն, Հայաստանի ներկա իշխանությունների դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի հետևանքով ի չիք դարձան՝ վերածվելով Ադրբեջանին ոչնչով չպարտավորեցնող «վերելակային դիվանագիտության»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերը` Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այնուհետև Թուրքիայի միջամտության փորձերը և դրան հաջորդող` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Նախիջևանի տարածքում, ևս մեկ անգամ ապացուցում են ասվածը:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանի ռազմական իշխանություններն իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն, և համոզված ենք, որ այդպես է լինելու մշտապես: Հակառակ դրան` Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը, և նրանց ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց քաղաքական փակուղում: Այդպիսի կառավարումը, Արցախյան հիմնախնդրում ձախողած «վերելակային» դիվանագիտությունը կարող են պատճառ դառնալ հայության միակամ ջանքերի շնորհիվ կերտված մեր նորօրյա պատմության ամենափառահեղ ձեռքբերման՝ Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքների կորստի:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:
Դիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին, առկա բազմաթիվ վտանգների և մարտահրավերների պայմաններում չկորցնել զգոնությունը, վեր կանգնել սոսկ անձնական, կուսակցական, խմբային շահերի սպասարկումից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում հայրենիքի սահմանների պաշտպանունակության վրա, թուլացնում են պետական ինստիտուտները, թշնամանքի և ատելության մթնոլորտ ստեղծում երկրում` սպառնալով հայոց երկու պետականությունների անվտանգությանը:

Դիմում ենք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին` միասնաբար դիմագրավել և չեզոքացնել այլ երկրների ազգային և պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալների կողմից իրականացվող հակապետական և հակաազգային գործունեությունը, տուրք չտալ միմյանց նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանմանը, զերծ մնալ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են կոտրել մեր ժողովրդի բարոյական բարձր ոգին, խաթարել ազգային և հոգևոր արժեհամակարգը, հավատն առ Հայրենիք և առ Աստված:

Արցախի հերոս, գեներալ՝ Վիտալի Բալասանյան

դիտվել է 570 անգամ
Լրահոս
Գիտության քաղքենին. իշխանության հույսը ժանգոտած զենքն է Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան». Զոհրաբյան Դպրոցների տնօրենները դրամահավաքը չկանխելու համար նկատողություն են ստացել Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում «Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին Հայհոյանքներ, բռնության կոչեր. հորը եւ որդուն մեղադրվում են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր կառավարության աշխատակիցը․ նիստը հետաձգվեց. Հրապարակ Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի.politik.am/տեսաշար/ Հրապարակվել են Ադրբեջան տեղափոխված զինյալ վարձկանների լուսանկարները Ինչու չեն պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները. Պարզաբանում են նախագահականից Ով է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նոր քարտուղարը Տեսանյութ․ Փաշինյանի թիմակիցները Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված կազմակերպությունից 48 միլիոն դոլար են ստացել․ գաղտնի հանդիպում Թբիլիսիում Անցած 2 տարում տված խոսումներից ՈՉ ՄԵԿԸ չիրականացրած մարդը հիմա լուրջ դեմքով անասնագույն խոստումներ ա տալիս 2050-ի համար Ճոխ պարգևատրումներ. Արարատ Միրզոյանը 900 հազար դրամով պարգևատրել է ինքն իրեն Չկայացած դերասան, Իրենց քայլի պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարում է, որ եթե իշխանությունը 5 տարվա ռազմավարություն ներկայացներ… Անցած 2 տարում տված խոսումներից ՈՉ ՄԵԿԸ չիրականացրած մարդը հիմա լուրջ դեմքով անասնագույն խոստումներ ա տալիս 2050-ի համար Ի՞նչ պիտի իմանա Նազարի բախտով վարչապետի աթոռին հայտնված պուճուր մարդը Հիմա նոր հասկացա, թե խի՞ էր ասում «թողեք սխալվենք» Ռոմանոս Պետրոսյանը նոր նշանակում է արել Ոչինչ ասելու չունեմ. Հրայր Թովմասյան Թեժ քննարկումներ. ՍԴ-ում նախագահի ու փոխնախագահի հարցը հետաձգվել է Որքա՞ն արագ ու ուր են փախնելու էս սաղ Ռուբինյանները եթե հանկարծ էդ շատ քիչ մարդկանց կեսը այ սենց հավաքվի հրապարակում Աննային վերջապես տեղ կհասնի՝ ով են ադրբեջանցիք ու ինչի են ընդունակ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի ասուլիսը: Թեմա- 2019-2020 թվականների ուսումնական տարվա կատարված աշխատանքների ամփոփում: Հարգելի գործընկերներ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 11,00-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կիրականացնի՝ վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների պահանջով: Ակցիայի մասնակիցներն այդ պահանջագիրը նամակի տեսքով կփոխանցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ազգային ժողով, որտեղ նամակի պատճենը կփոխանցվի նաև խորհրդարանի նախագահին: Շարունակությունը նախատեսվում է իրականացնել մի շարք ... Հարգելի գործընկերներ, Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի կունենա հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub