Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը

ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարիօ արդյունավետությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

«ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր և լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:

ԳՈՎԱԶԴ00:26Իմանալ ավելին
Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում:


Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաև նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ: Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վեջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության և այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:

Բացի այդ, թեև դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:

Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ ՀՀ դատախազությունում շրջանառության մեջ դրված ուղեցույցով պարտավորեցվել է դատախազներին ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության մեջ, սակայն շատ դեպքերում, ենթադրյալ բռնարարի հետ արդեն իսկ հաշտված լինելու կամ այլ պատճառով, ընտանիքում բռնությունից տուժած անձինք հրաժարվում են ընդունելության ներկայանալ դատախազություն:

Այս առումով առաջարկվել է, դատախազի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորության իրացման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Ներկա կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև այն իրավիճակը, երբ, քրեական գործն ի սկզբանե դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ հոդվածի կարգով հարուցված չլինելու պայմաններում, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, սակայն առկա են տուժողի՝ անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական վտանգի վերաբերյալ տվյալներ: Այդ պարագայում քրեական վարույթը հանրային կարգով շարունակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություն, փաստորեն, առկա չէ:

Այս առումով առաջարկվել է, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով իրավական հնարավորություն ստեղծվի նաև դատախազի կողմից հանրային մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու այն դեպքերում, երբ դիմողի բողոքի հիման վրա ընտանիքում բռնության մասնավոր դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում անձը հրաժարվել է բողոքից, բայց առկա է տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրավան անմիջական վտանգ:

Ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաև, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել: Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաև նշված խնդիրը:

Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:

Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ (թվով 8 քրեական գործ):

Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել են դատախազի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները. Հայրապետյան ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած անձանց կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ».Մելիքյան Հրայր Թովմասյանն իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ ՍԴ-ի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չենք ունեցել.Արևիկ Պետրոսյան Ստի, կեղծիքի և թալանի իշխանության հեռացումն առանց միասնական ջանքերի անհնար է ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել. Տեսանյութ Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հերմինե Կատվալյանին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաշինյանի իշխանության «բռենդը»՝ խոսքի և գործի հակասությունը. Տեսանյութ Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Հրազդանի քաղաքապետ Սյուզան Մարգարյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել ուսանողական տարիներից Հրագի «Դուխովը», թե՞ Թաթուլ. քաղաքացիները զվարճանում են Փաշինյանի խոսքերի վրա «Մանկան տան» սաներին ֆիզիկական, հոգեկան ցավ պատճառելու գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե′ նախագահի, թե′ փոխնախագահի պաշտոնում․ Շաթիրյան «Տարբեր ոլորտներում ձախողումների պատճառը պաշտոնյաների անփորձությունն ու անփույթ գոծելաոճն է». video Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում Նոր ապտակ Ռուսաստանից ՍԴ նախագահի թեկնածու դեռ չկա. Վահե Գրիգորյան Դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub