Արմեն Թավադյանի գույքի վրա դրված կալանքը կվերացվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունը։
«1 միլիոն 512 հազար դրամ չափով դրամական միջոցների վրա դրված կալանքը պահպանվում է, մնացած գույքի շարժական եւ անշարժ գույքի վերաբերյալ կալանքը հանվում է»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։