Սերժ Սարգսյանի շախմատային առաջին պարտիան՝ ընդդեմ Նիկոլի

Եվ այսպես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենն առկա իրավիճակում նախորդելու է դրանց», - նշել են նախագահի գրասենյակից։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ափսոսում է, որ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու իր խոստումը։ «Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծել է՝ միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին։ «Բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի։ Չի կարող Հայաստանի պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից», - ասել է նա։

ՀՀ երրորդ նախագահը հայտարարել է՝ պետք է համախմբել բոլոր կարող ուժերին ու շարժվել առաջ։

Ճշմարտությունը հետևյալն է. 2016թ. ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «1994թ. ի վեր՝ սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Հարցին՝ արդյոք ապրիլյան քննիչ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, և ինչո՞ւ որոշեց գնալ նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստի: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ: Նույնիսկ, եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո՛, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր: Վերջնական եզրակացությունը կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»:

Այնուհետև նա անդրադարձել է 2016թ. ապրիլյան քառօրյայի շահարկումներին: «Այո՛, անկասկած, Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ», ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտարը», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է՝ պատերազմի ընթացքում ինքը չի պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը հետ վերցնի, որովհետև առավելությունը տվել է զինվորների կյանքին. «Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական»:

Այսպես, Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան կարճ ուղերձների մեխերը՝ պետք է համախմբել բոլոր կարող ուժերին:

Թերևս, ամենակարևոր ուղերձը հուլիսյան հայ-ադրբեջանական լարումից հետո Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ հստակեցումներն են: Ըստ ամենայնի նա համարում է, որ հասարակությունն արդեն ի վիճակի է ընկալել այն, ինչ չէր ընկալի 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ իսկապես հուզական վիճակ էր, հայկական կողմի զոհերը բավական մեծ էին ու այդ շրջանում հասարակությունը բավական հարցեր բարձրացրեց: Սերժ Սարգսյանն, այլ կերպ ասած՝ հիշեցնում է, որ անգամ մեկ զինվորի կյանքն իր համար թանկ է:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի որոշմանը՝ ներկայանալ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին: ՀՀ երրորդ նախագահը հստակ ընդգծում է, որ գնացել է, քանի որ ոչինչ չի չունի թաքցնելու, այսինքն՝ չի արել մի բան, որի համար կարող է զղջալ, այսինքն՝ Հայաստան պետությունը չի կարող հաղթելով՝ «պարտվող» համարվել, ինչպես դա փորձում էին ներկայացնել շատերը:

Իսկ ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանն իր ֆեյսբուքյան տեսաուղերձների մեկնարկով իր քաղաքական վերադարձն է պաշտոնապես արձանագրում՝ Նիկոլ Փաշինյանին էլ հասկացնել տալով, որ նա էլ է սկսելու խոսել ամեն ինչի մասին:

Այսպես՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց ելույթներով հստակեցրին՝ Նիկոլ Փաշինյանը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ունենալու է հզոր ընդդիմախոսներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6955 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am