ՀՔԾ-ն կունենա՞ այնքան դուխ, որ մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցի. Արսեն Բաբայան (video)
Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսել են շատ վաղուց՝ այն պահից, երբ քաղաքական իշխանությունը իր երկու՝ գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ՝ դատական ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություններ:
Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին: