Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն այս պահին
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 149-ի։ Այս մասին հայտնում է լիբանանյան L’Orient-Le Jour թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրին։
Վիրավոր է ավելի քան 5000 մարդ, անօթևան է մնացել մոտ 300 հազար մարդ, Մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։