Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինը կլքի իր պաշտոնը /տեսանյութ/
«Իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը չի փորձի իշխանության մնալ մինչև 2036 թվականը: Ես ձեզ 100% երաշխավորում եմ: Ամեն ինչ իրավիճակից է կախված, այն տեսնում եք, թե ինչպիսին է, ավելի լավ չի էլ լինի: Բնականաբար, ամեն ինչի համար կմեղադրեն Լուկաշենկոյին, Պուտինին, բայց Պուտինը կապտած ձեռքերով չի կառչի իշխանությունից»,- ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի «Հյուր Գորդոնի մոտ» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Պուտինը «տարբերակ կգտնի», որով իշխանության կգա մի մարդ, որը կշարունակի Ռուսաստանի ներկայիս քաղաքական ուղղությունը: