Ձերբակալվել են Բեյրութի նավահանգստի տնօրենն ու աշխատակազմի ևս 16 պաշտոնյա
ТАСС-ի փոխանցմամբ՝ լիբանանյան LBC International հեռուստաալիքը հայտնել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տնօրենը ևս ձերբակալվել է օրեր առաջ որոտացած աղետալի պայթյունի պատճառով: Նշենք, որ Լիբանանի իշխանությունները ձերբակալել են նավահանգստի աշխատակազմի 16 պաշտոնյայի:
Ավելի վաղ երկրի վարչապետ Հասան Դիաբը Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել էր, որ պայթյունի մեղավորները պետք է հայտնաբերվեն և խիստ պատժի ենթարկվեն: