Ուկրաինայից գրոհայինների ևս մեկ խմբի ներթափանցման մասին տեղեկատվություն ենք ստացել. Լուկաշենկո
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ահազանգ են ստացել ուկրաինական հատուկ ծառայությունների ևս մեկ գրոհայինների խմբի՝ հարավից ներթափանցման մասին:
«Սակայն կասկածներ ենք ունեցել տեղեկատվության հավաստիության հարցում: Ուկրաինացիները մեզ նախազգուշացրել են, որ հարավային սահմանով ևս մեկ խումբ է ներթափանցել: Մենք այժմ ողջ երկրով նրանց ենք փնտրում: Ես, ճիշտ է, այդքան էլ չեմ հավատում, որ 30 մարդ գաղտնի անցել է սահմանը, որովհետև արդեն իսկ դա նկատած կլինեինք, եթե, իհարկե, նրանք Ռուսաստան կամ ետ՝ Ուկրաինա չեն գնացել»,- հայտարարել է Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում: