Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը: Արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչև 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Սմբատ Գոգյանին համակարգում պահելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ինքն իրեն ապացուցել, որ հեղափոխությունը ոչ թե լոզունգ է, այլ արժեք «Չեմ բացառում ընդդիմադիր մյուս առաջնորդների ձերբակալությունները». Ալեքսանդր Կոչուբաև «Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար». Ալեն Ղուլյան. video Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը» Փաշինյանը հաստատեց՝ Ադրբեջանին ինֆորմացիա է տվել Եթե Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպանները բարձրաձայնել էին կոռուպցիայի մասին Ինչ վարկանիշ ունի Ծառուկյանին կալանավորած դատավորը Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ Ես երբեք դրա համար չեմ դիմել, բայց ունեմ սփյուռքի օգնության կարիքը. Կարո Փայլանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի հրամանի մասին Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել ՀՀ ԱՆ-ն 6․3 մլն դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի, որի առաջին չափաբաժինը կմատակարարվի 2021-ին Վրաստանում կորոնավիրուսի 296 նոր դեպք է հաստատվել Սա արդեն հատակն էլ չէ․ «նիկոլյան արդարադատությունն» անդունդ է անհատակ Ինչպես իրեն չպատկանող փողն է շաբաշ տալիս պարգևավճարների տեսքով, այնպես էլ իրեն չպատկանող տարածքներն է շաբաշ տալիս Վստահության քվեի պարտվողական հետևանքը Այդ ե՞րբ ու ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան Վրաերթ Երեւանում. տուժածը հոսպիտալացվել է «Կեղծ լուրերը» և «մտացածին պատումները» հերքելով` հաստատելու մշակույթը Պատգամավորը օնլայն ժողովի ժամանակ իջեցրել է օգնականի զգեստն ու սկսել համբուրել նրա կրծքերը. video Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, ում իշխանության օրոք հայ ժողովուրդը սկսել է երազել 24-ժամ ջուր ունենալու, ՌԴ արտագաղթելու մասին «ՊԵԿ-ը ինձ, պարզվում է, հարցեր ունի ու ահա այսպես՝ «տնավարի», հրավիրում է հարցերին պատասխանելու». Ռուբեն Մելիքյան Դեռ զարմանում եք, թե ինչո՞ւ է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնում, չե՞ք հասկանում, որ էդ թիմը չի հանդուրժում այլ կարծիք Հիմա մեր օխլոսը չի հասկանում, որ շուտով բանտարկվող գործարարների ձեռնարկությունները փակվելու են, իրենք զրկվելու են աշխատատեղերից, թոշակից «Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է. ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին». քաղաքագետը փակագծեր է բացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub