Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցները: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:


«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:

«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝ ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:

Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել: Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:

Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:

«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:

Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ընտրության հնարավորություն չի թողել 2018 թվականի ապրիլը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ է եղել․ մինչև 2060 թվականի ռազմավարական ծրագիր Փաշինյանի այսօրվա խոսքը նմանվում է պաթոսի, գեղեցիկ բաժակաճառի Գաղտնազերծում Քոչարյանից. Ինչպես «ծնկի բերել» Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտային Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մանևրել, միևնույնն է՝ երբեք անկախության տոնին մարդիկ այսքան տխուր ու հուսաբեկ չեն եղել Ալիևի խորամանկ, վտանգավոր քայլը` պատերազմի «դաբրո» ստանալու համար «Ես ամբողջ շաբաթ չեմ կարող ամեն օր խոսել». Արայիկ Հարությունյան /տեսանյութ/ Սկանդալային բացահայտում. Ինչպես են եվրոպական մայրաքաղաքում «ժպտադեմ» երիտասարդները ուղղորդել բողոքի ցույցեր այլ երկրում «Օդային» նսեմացում. Ինչպես ռուսները որսացին ՆԱՏՕ-ի 2 ռազմական ինքնաթիռ Երբ կավարտվի COVID-19 համաճարակը. Բիլ Գեյթսը կանխատեսել է Ն․ Փաշինյանը, այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ Աղասի Ենոքյան Հին ընկերներով այսօրվա տոնին. Հեղինե Բիշարյան Նիկոլը տագնապած է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև «հին ու նոր» ասվածը, այլևս հանրության լայն շերտերի մոտ խաբկանքի աղբյուր չի ծառայում 10-7 անհաջող, չհաշվարկված փորձից հետո ՍԴ-ն կիսագրաված մարդը ռազմավարություն է գրել 2050 թվականի մասին Երբ չունես անցյալ, ներկադ խախուտ է և սխալ, մոտ ապագայում ոչինչ չի սպասվում Հաջորդ չորեքշաբթի օրը սիրիական վարձկան զինյալների 3 խմբաքանակից առաջինը` 1000 հոգանոց կազմով տեղափոխվելու է Ադրբեջան/լուսանկար/ Իհարկե վերադառնում եմ․ Արսեն Թորոսյան 4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը․ ծնողը ահազանգում է Տաքսու վարորդը պետք է հաճախորդի դեմքին նայելով հասկանա , թե որ երաժշտությունը հաճելի կլինի նրան. Փաշինյան «Վարչապետը, անմար կրակը». Մանե Գևորգյանը լուսանկար է հրապարակել Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ամուսնացել է. ով է եղել կնքահայրը /տեսանյութ/ Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին (տեսանյութ) Մեր հարաբերությունները միայն ամրացել են. Կանադայի վարչապետը՝ Փաշինյանին Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն... Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, Պաշտպան հայրենյաց ազգային մշակույթային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը։ Թեմա Արցախյան ազատագրություն, անկախություն, բանակցությունների ընթացք: Սիրով հրավիրում ենք լուսաբանման: Կարող եք հարցեր գրել մեր էլեկտրոնային հասցեին և ֆեյսբուքյան էջին: [email protected] Ակումբավարը կհնչեցնի բոլոր հարցերը: Ասուլիսի ավարտից հետո բացակայող լրատվամիջոցներին, ըստ ցանկության,կտրամ... Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կխոսի հակահամաճարակային սահմանափակումների արդյունավետության, դրանց մասնագիտական հիմնավորման, դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի, համավարակի երկրորդ ալիքի մասին: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը: Ասուլիսի թեման՝ Անկախության օր, սեփական տեսակի գիտակցում, արվեստագետի դերն ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub