Ադրբեջանցիները հրաժարվում են փոխհատուցել հայ գործարարներին հասցրած վնասը. Նիկոլայ Սարկիսով
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը:, այս մասին հայտարարել է «ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը:
«Իմ ընտանիքը հայտնել է հայերի կրած վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին: Այդ առաջարկն ուժի մեջ է, և մենք դրանից չենք հրաժարվի:
«Միեևնույն ժամանակ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել Մոսկվայի ադրբեջանական բիզնես համայնքի կողմից համարժեք քայլերի բացակայությունը: Չկիսելով հայերի և ադրբեջանցիների հավասար պատասխանատվության մասին կարծիքը Մոսկվայի վերջին իրադարձությունների համար, համարում եմ դրանք հավասար սեփական ունեցվածքի եւ մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության առումով: Կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը կըմբռնեն սթափ դատող մարդիկ՝ անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից ու քաղաքական հայացքներից»,- ասել է Սարկիսովը: