Ոստիկանության 6-րդ վարչությունը «M Group» ընկերությունում է . խուզարկություն է իրականացվում
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժել է Հյուսիսային պողոտայում գտնվող «M Group» ընկերություն։
Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում։
«Էս մարդիկ առերևույթ գողանում են այստեղի փաստաթղթերը, ըներությունը բազմաբնույթ գործունեություն է իրականացնում։ Խուզարկությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ, մենք այս մարդկանց փորձեցինք դա բացատրել․․․ ես ամաչում եմ, որ մեր ոստիկանությունն արդեն գնացել հասել է 37 թիվ»,- հայտարարեց փաստաբանը։
Փաաստաբանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները տեղի են ունենում օրենքի կոպիտ խախտումներով։ Նա ընդգծեց, որ իր գիտակցական կյանքում նման քննչական գործողության ականատես չի եղել։
«Պաշտոնապես մեզ որևէ հանգամանք՝ նյութերի նախապատրաստման հետ կապված, չի ներկայացվել, մենք չգիտենք, թե ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը։