Դեղորայք ու վիրահատական սարքավորումներ է ուղարկվում Լիբանան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղորայք է ուղարկում Լիբանան՝ Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունից տուժած 500 վիրավորի բուժման նպատակով, ինչպես նաև՝ վիրահատական սարքավորումներ՝ պայթյունից տուժած և վիրահատական միջամտության կարիք ունեցող ևս 500 մարդու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետություններից: