Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք

Օրեր առաջ ուշագրավ տեղեկություն տարածվեց Միացյալ Նահանգներից: Կոնգրեսականները պահանջում են ամերիկյան հատուկ ծառայություններից գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, դիմել է երկրի հետախուզական ծառայություններին՝ պահանջելով հստակ գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարին ուղղված պահանջը զետեղվել է «Հետախուզության մասին» օրենքի նախագծում։

«Մենք ողջունում ենք օրինագծում տեղ գտած այս դրույթը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին վստահելի աղբյուրից հետախուզական տվյալներ ստանալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի խախտումների, ինչպես նաև Հայաստանի սահմանին իրականացված ագրեսիայի մասին», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Ադամ Շիֆի ղեկավարած հանձնաժողովը առաջարկում է Ազգային հետախուզության ղեկավարին առավելագույնը 90-օրյա ժամկետում Ներկայացուցիչների տան անդամներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասով։

Ըստ կոնգրեսականների, ամերիկյան հետախուզության գնահատականը պետք է ընդգրկի նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բոլոր նշանակալի զինված միջադեպերի նկարագրությունը, ինչպես նաև գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժ կիրառել։ «Հետախուզությունը նաև պետք է գնահատի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուժի կիրառման նոր դեպքերի ինչպես նաև այլ ապակայունացնող գործողությունների հավանականությունը», - նշված է Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։

Այպիսով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Օրեր առաջ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):

Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։ Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո այն կարող է դառնալ օրենք։

Հայամետ կոնգրեսականների միջոցով նման գործընթացի հասնելն, անշուշտ կարևոր է: Ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքին զուգահեռ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ձեռքերը ծալած չպետք է նստի:

Ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև այլ պետություններում, որտեղ հատկապես ուժեղ են ադրբեջանական «նավթադոլարները»՝ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն: Ադրբեջանական կեղծիքին, կաշառքով հայտարարությունների, փաստաթղթերի, օրինագծեր առաջ տանելու քաղաքականությանը պետք է հակադիր քայլեր ձեռնարկել:

Թուրք-ադրբեջանական միասնությունը, լցված՝ «վրեժի ծարավով», ակտիվորեն գործում է հուլիսյան ռազմական գործողություններից հետո, և հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է վրիպի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am