Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք

Օրեր առաջ ուշագրավ տեղեկություն տարածվեց Միացյալ Նահանգներից: Կոնգրեսականները պահանջում են ամերիկյան հատուկ ծառայություններից գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, դիմել է երկրի հետախուզական ծառայություններին՝ պահանջելով հստակ գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարին ուղղված պահանջը զետեղվել է «Հետախուզության մասին» օրենքի նախագծում։

«Մենք ողջունում ենք օրինագծում տեղ գտած այս դրույթը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին վստահելի աղբյուրից հետախուզական տվյալներ ստանալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի խախտումների, ինչպես նաև Հայաստանի սահմանին իրականացված ագրեսիայի մասին», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Ադամ Շիֆի ղեկավարած հանձնաժողովը առաջարկում է Ազգային հետախուզության ղեկավարին առավելագույնը 90-օրյա ժամկետում Ներկայացուցիչների տան անդամներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասով։

Ըստ կոնգրեսականների, ամերիկյան հետախուզության գնահատականը պետք է ընդգրկի նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բոլոր նշանակալի զինված միջադեպերի նկարագրությունը, ինչպես նաև գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժ կիրառել։ «Հետախուզությունը նաև պետք է գնահատի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուժի կիրառման նոր դեպքերի ինչպես նաև այլ ապակայունացնող գործողությունների հավանականությունը», - նշված է Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։

Այպիսով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Օրեր առաջ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):

Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։ Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո այն կարող է դառնալ օրենք։

Հայամետ կոնգրեսականների միջոցով նման գործընթացի հասնելն, անշուշտ կարևոր է: Ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքին զուգահեռ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ձեռքերը ծալած չպետք է նստի:

Ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև այլ պետություններում, որտեղ հատկապես ուժեղ են ադրբեջանական «նավթադոլարները»՝ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն: Ադրբեջանական կեղծիքին, կաշառքով հայտարարությունների, փաստաթղթերի, օրինագծեր առաջ տանելու քաղաքականությանը պետք է հակադիր քայլեր ձեռնարկել:

Թուրք-ադրբեջանական միասնությունը, լցված՝ «վրեժի ծարավով», ակտիվորեն գործում է հուլիսյան ռազմական գործողություններից հետո, և հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է վրիպի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am