Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստի մոտ/տեսանյութ/
Բեյրութում նավահանգստի մոտ հզոր պայթյուն է որոտացել, որին նախորդել է կրակոց , 5 րոպե անց սեւ եւ սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծխի սյուն է բարձրացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բեյրութում նավահանգստի մոտ տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել պահեստներից մեկում հրդեհը, ավել ուշ հաղորդել է NNA գործակալությունը:
Հզոր պայթյունի հետեւանքով տուժել են մոտակա շենքերը, կան վիրավորներ: